AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ»․ Փոփոխություններ՝ Ընտրական օրենսգրքում

 

«Իշխանությունները մտադրություն ունեն Ընտրական օրենսգրքից հանել համայնքային ընտրությունների դեպքում նախատեսված մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսը։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության կողմից արդեն պաշտոնապես հաստատվել է նախագծերի փաթեթը, որը լուրջ փոփոխություններ է ենթադրում։

Բացի վերը նշված փոփոխությունից, առաջարկվում է անցկացվող մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս` գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս` գործող 8-ի փոխարեն։

Այս տոկոսային հարաբերակցությունը գործում է համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների պարագայում Գյումրիում, Վանաձորում և Երևանում։ Եվ եթե այս չափանիշներին համապատասխանում է երեքից քիչ ուժ, ապա մանդատների բաշխմանը կմասնակցեն առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները։

Անցողիկ շեմը նվազեցնելու և բոնուսային համակարգը հանելու որոշումները հետաքրքիր են նաև՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որ առաջացել էր Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո, որոնք անցկացվեցին 2015 թվականին ընդունված նոր Սահամանդրությունից հետո։

Տեղական ինքնակառավարման մակարդակում առկա է «բոնուսային տեղի» մասին դրույթ, որը տեղերի մեծամասնությունը ինքնաբերաբար վերապահում է ամենախոշոր կուսակցությանը, եթե այն զբաղեցնում է տեղերի 40-50 տոկոսը։ Գյումրիում 6% շեմի կիրառումից հետո «Բալասանյան» դաշինքը կունենար 15 տեղ ընդհանուր 33-ից (ընդհանուրի 45.5%-ը)։

Բոնուսային համակարգի կիրառումը դաշինքի համար երաշխավորեց երկու լրացուցիչ տեղ (դրանք վերցվում են ընդդիմադիր կուսակցություններից) մեծամասնություն ապահովելու համար։ Ինչպես տեսնում ենք, դրույթն աշխատում է՝ հօգուտ իշխանությունների։ Նույն իրավիճակը եղավ նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, և «Իմ քայլը» դաշինքը քաղաքապետարանում ունեցավ հավելյալ մանդատներ՝ հենց բոնուսային համակարգի շնորհիվ։ Իսկ «Լույս» դաշինքն էլ երեք մանդատ ստացավ երեք ուժի պարտադիր լինելու արդյունքում, քանի որ ստացել էր 4,99 տոկոս ձայն։

Եվ, բացի այդ, «Իմ քայլ»-ի կողմից 50 տոկոսից ավելի ձայն ստանալը Հայկ Մարությանին հնարավորություն տվեց առանց քվեարկության դառնալ քաղաքապետ։ Բայց այլևս չի լինի նման իրավիճակ, եթե իհարկե, այս օրինագիծն ընդունվի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
Դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Ովքեր և ինչպես են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում ՀՀ և ինչու են հնդիկները համաձայնել մաս կազմել այս սխեմային (տեսանյութ) Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյան Ղեկավարը, որը չունի երկրի ու ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի Արմեն Մինասյան. Ադամանդե կրքեր Քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում խաղաղ բողոք արտահայելու համար. «Իրավական ուղի» ՀԿ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին ՌԴ վարչապետը բնակիչներին կոչ է արել այս տարի հանգիստը երկրի ներսում կազմակերպել Փաշինյանն արտաքին քաղաքականության վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի դիվերսիոն փորձի մասին Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը «Լուսավոր Հայաստանը» ունի առաքելություն՝ պաշտպանելու այլ տեսակետ ունեցողների շահերը. Թանդիլյան Պարետը նոր որոշում է կայացրել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով վարակման 15 դեպք կա, որից 9-ը երեխաներ են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը զգուշացնում է երկրում հանրային առողջապահական աղետի վտանգի մասին. Հայտարարություն Արայիկ Հարությունյանն ընդունել է Ջալալ Հարությունյանին Քաջարանի համայնքապետը արձակուրդ է գնացել ՀՀ-ում Իրանի դեսպան․ Հայաստանը միջացք է Իրանի և Եվրոպայի միջև Կառավարությունը, գցելով մեղքը ժողովդրի վրա, խոստովանում է ինքնիշխանության ճգնաժամի մասին. Աշոտյան Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս մեկ քաղաքացու մոտ Հոսանքազրկումներ՝ Երևանում ու Կոտայքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Սթափվե՛ք. մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452 դեպք, գրանցվել են մահվան դեպքեր Համբերության բաժակը լցվել է. ԱԱԾ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Մայիսի 25-ից Սևանում կսահմանվի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Բողոքի ակցիա Կապանում. ՈՒՂԻՂ Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ) Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը Ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի. Ռուբեն Մելիքյան Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ. Քաջարանի համայնքապետ Կապանում տեղի են ունենում ձերբակալություններ, բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan