AM | RU
USD
EUR
RUB

Ահա այսպես շուրջ երկու տարի է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է. Միհրան Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, FacebookԱրդեն երկու օր է՝ հետևում եմ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակին: Սկզբնաղբյուրում սևը սպիտակի վրա գրված է, որ Քաղավիացիայի կոմիտեի տրված լիցենզիաները կասկածի տակ են առնված: Եվ ոչ մի խոսք չկա Քաղավիացիայի կոմիտեին լիցենզիայից զրկելու մասին: Բայց արի ու տես, որ հայտնվեցին կամ ավելի շուտ նպատակաուղղված ատեղծվեցին նյութեր, որոնք տարածում էին, թե Քաղավիացիայի կոմիտեին են զրկել լիցենզիայից: Ինչն էլ այսօր իշխանությունը հերոսաբար հերքում է՝ պատրանք ստեղծելով, թե տեղեկատվությունը սուտ է: Մինչդեռ, փաստ է, որ կա 57 էջանոց զեկույց, որը վատն է, և առնվազն առաջիկա տարիների ընթացքում լրջագույն խնդիրներ է առաջացնելու Քաղավիացիայի կոմիտեի կողմից լիցենզավորվող տնտեսվարողների համար: Օրինակ՝ X ավիաընկերությունը չի կարողանալու լիցենզիա ստանալ Քաղավիացիայի կոմիտեից և կանոնավոր կամ չարթերային թռիչք իրականցնել եվրոպական ուղղությամբ:

Ավելի ճիշտ՝ կարող է լիցենզիա ստանալ, բայց այդ լիցենզիան առոչինչ է լինելու գոնե թե եվրոպական տարածքում: Ի՞նչ է սա նշանակում. X ավիաընկերություններին Քաղավիացիայի կոմիտեն լիցենզիա է տրամադրել և այդ ընկերությունները չեն կարողացել «քննությունն անցնել» ԵՄ տարածքում, հետևաբար եվրոպական տարածքում Քաղավիացիայի կոմիտեի աշխատանքը «քննությունից կտրվել է» և նրա տված լիցենզիաները առոչինչ են համարվում ԵՄ տարածքում մինչև այն պահը, երբ բացթողումներն ու թերությունները Քաղավիացիայի կոմիտեում կշտկվեն: Իսկ մինչև ժողվարչապետի իշխանության գալը նման խնդիր երբևէ չի եղել: Կրկնում եմ՝ երբևէ չի եղել: Քաղավիացիայի կոմիտեի տված լիցենզիայով Եվրոպա թռչող ոչ մի բորտ երբևէ խնդիր չի ունեցել:

Հիմա հերոսաբար հերքում են, բուն թեման շեղում են ու տանում են չեղած բանը հերքելու ուղղությամբ, նամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ և այլն: Ահա այսպես շուրջ երկու տարի է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է, ֆեյքնյուզ է հորինում և իր հորինածը հերոսաբար հերքում՝ կարծելով, թե հնարավոր է անվերջ խաբել ու մոլորեցնել ժողովրդին: Չի ստացվելու, ուղղակի չի ստացվելու:

Հ. Գ. Ինչու՞ եք ICAO-ի նամակը հրապարակում, երբ խնդիրը EASA-ի հետ է կապված: Սուտը չի անցնելու:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Անկարայում մեկնարկել են թուրք-վրաց-ադրբեջանական զորավարժությունները Եվ, օ՜ զարմանք, կարդացվում է Նիկոլ Փաշինյանի անունը․ Ավետիք Իշխանյան Կյանքը թշնամու հարևանությամբ: Պատմում է Ճակատենի համայնքապետը Բայդենը շնորհավորել է Փաշինյանին և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքերը գերիների վերադարձի հարցում Երկիրն այս շակալների ձեռքից պետք է շութափույթ ազատագրել. Պատմաբան 1900 ձիաուժ հզորություն. իտալական Pininfarina-ն կներկայացնի պատմության հզորագույն կուպեն Քուվեյթում այրվում է անվադողերի աշխարհի ամենամեծ աղբանոցը. ծխի հսկայական սյունը երևում է նույնիսկ տիեզերքից (տեսանյութ) Արմեն Գևորգյան. Հայաստանը՝ էլեկտորալ ծուղակում Հրետանավորները շարունակում են կատարելագործել իրենց հմտությունները Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն Արտաքին գործերի նախարարը մամուլի նոր քարտուղար ունի Մեղրիի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձ. ՊՆ Այս իշխանության հետ ապագա չկա. Իշխան Սաղաթելյան Արցախում ռուսական զորքի ներկայությունը պետք է լինի մշտական․ Արայիկ Հարությունյան Ովքեր կդառնան «կալանք տվող» դատավորներ. հետաքրքիր անուններ են շրջանառվում ԱԱԾ տնօրենի տեղակալն ազատվել է պաշտոնից Երևանում ծեծել են Աջափնյակի փոխթաղապետին Այսօրվա Լիբանանը Հայաստանի պետության մոտալուտ ապագայի վառ նկարազարդումն է Սեյրան Օհանյանի բացահայտումը՝ Խորհրդարանը դատապարտված է Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում Խորհրդարանում շարունակվում է ԱԺ փոխխոսնակների ընտրությունը (ուղիղ միացում) Հայ-ադրբեջանական սահմանում ռուս սահմանապահներ տեղակայելու գաղափարը մասնակիորեն իրագործվել է. ՌԴ դեսպան Հայաստանի Հանրապետության շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Արշակ Կարապետյանը բոլոր զինվորների անունից շողոքորթել է Փաշինյանին ԲՀԿ-ն «մանթրաժը» չի կարողանում հաղթահարել. «Ժողովուրդ» ԼՅԿ-ն պատրաստվում է։ Հայտնի են թեկնածուները. «Հրապարակ» ՔՊ-ում սրվել են ներկուսակացական հարաբերությունները. «Հրապարակ» Ինչպես ջրվեցին «Նակոլկա Շուշո»-ի հետ առնչվող սկանդալները Պատերազմում զոհված ևս 6 հայորդիների աճյուններ են հայտնաբերվել Թրյուդոն և Բայդենը գրազ են եկել. կանադացի վարչապետը պարտվել է Ադրբեջանցի զինծառայողները կրկին գողություն են արել հայ գյուղացիներից Ադրբեջանում սաստկանում են անտառային հրդեհները (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Սյունիքի մարզին սահմանակից ադրբեջանական դիրքերում շարժն ակտիվացել է Գարշահոտություն ու համաճարակի վտանգ Մալաթիա-Սեբաստիա համայնքում Թագուհի Թովմասյան. ԱԺ-ում անընդհատ բախվում ենք զինված մարդկանց Դիվանագետների ակտիվություն. ՌԴ դեսպանն այցելել է ԶՈՒ Գլխավոր շտաբ Իրանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. դեսպանն այցելել է Գեղարքունիք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan