AM | RU
USD
EUR
RUB

Տաթևիկ Ռևազյանի ստորագրությամբ այս փաստաթուղթը մեկ ամսից Եվրոպայում կունենա ներկայումս մեծ պահանջարկ վայելող թղթի արժեք

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, FacebookԿամ այն մասին, թե ինչպես Տաթևիկ Ռևազյանը երկու տարում հաջողացրեց Հայաստանի ներգրավումը մի ցանկում, որտեղ աֆրիկյան երկրներն են, Աֆղանստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեան։

Ապրիլի 3-ին պարզ դարձավ, որ EASA-ն պատրաստել է մի ԶԵԿՈՒՅՑ, որով հայկական ավիացիային կարմիր քարտ է ցույց տվել։ Ֆուտբոլային տերմինաբանությամբ՝ Հայաստանն ակնհայտ որևէ խախտում չի արել ու պետք է որ միանգամից կարմիր չստանար։ Այդպես էլ կա։ Պարզվեց, որ սա երկու դեղին քարտի արդյունքում ստացված կարմիր էր։ Առաջին դեղինը ստացել ենք անցած տարվա դեկտեմբերի 9-ին, երբ Եվրահանձնաժողովն ընդունել է մի որոշում, որով փաստացի ասել ա՝ հայկական ավիացիան Եվրոպայի տարածքում պիտի արգելվի, բայց դեռ չենք արգելում ու առաջիկայում կգնանք տեղում ուսումնասիրությունների։

Հետագայում արդեն պարզվեց, որ փետրվարին նրանք այցելել են Հայաստան, ուսումնասիրել են, իրենց նախնական գնահատականներից չեն հրաժարվել ու, ինչպես տեղեկացրեց Տաթևիկ Ռևազյանը, մարտի 6-ին կարմիր քարտ են ցույց տվել։

Բոլոր այն հեքիաթները, թե սա անակնկալ էր, թե նամակը Մալբրի չենք մտցրել, թե բողոքարկելու ենք, էս ենք անելու, էն ենք անելու, անմիաստ են։ EASA-ն զեկույցը կազմել ա, ոնց հասկանում եմ՝ ուղարկել ա մեզ ծանոթանալու, դիտողություններ ստանալու (որոնք, ըստ ամենայնի, բանի տեղ չի դնելու)։ Զեկույցն ինքնին սանկցիա չի պարունակում, իսկ ահա Եվրահանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման մայիսին պլանավորված նիստում (եթե իհարկե, կորոնավիրուսի պատճառով նիստը չտեղափոխեն) հնարավոր է Հայաստանի նկատմամբ կիրառվի ԵՄ Regulation (EC) No 474/2006-ը, այսինքն՝ մենք մտնենք ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու արգելքի տակ գտնվող երկրների ցանկ:

Ունենք ԻՐԱՎԻՃԱԿ, երբ եղել է ինֆորմացիայի արտահոսք, պատկան մարմինները սկզբնական փուլում սկսել են կիսատ-պռատ հերքել, հետագայում ստիպված են եղել ընդունել փաստը, բայց հասկացությունների շփոթ ստեղծել, այնուհետև փորձել են մեղքը գցել թարգմանության բացակայության կամ նամակը մուտք չարած աշխատակցի վրա, իսկ վերջում սկսել են փրփուրներից կախվել (ներառյալ՝ օտարերկրյա ատամնատեխնիկի կարծիքը Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ) ու կեղծ արդարացումներ բերել (իբրև թե բողոքարկելու ենք)։

Ռևազյանի ԱՐԴԱՐՑՈՒՄՆԵՐԸ կարելի է բաժանել երեք խմբի Ա/ էտ մենք չենք, ավիաընկերություններն են, Բ/ սաղ նախկին խնդիրներն են, որ կոռուպցիայի հետևանք են, Գ/ թերությունները վերացնում ենք, բայց ժամանակ ա պետք Դ/ պատճառն աֆրիկաներում թռնող օդանավերն են։

Սրանք կեղծ են, որովհետև Ա/ զեկույցը հիմնականում եղել ա Հայաստանի քաղավիացիայի կոմիտեյի մասին, ու զեկույցի մեխն այն է, որ ՔԱԿ-ը հսկողություն իրականացնելու անհրաժեշտ կարողություններ չունի, Բ/ Նախկինում, երբ ըստ Ռևազյանի կոռուպցիա կար, ու հիմա իբր չկա, էտ նույն աուդիտները բարեհաջող անցել ենք, ու տակավին անհայտ է, թե կոռուպցիան ինչ կապ ունի օդանավի տեխնիկական հսկողությունն իրականացնելու կարողության հետ, Գ/ EASA-ն դեռ անցած տարվա նոյեմբերին սևով սպիտակի վրա գրել ա, որ «եղած թերություններն առայժմ պատճառ չեն ամբողջապես զրկելու համար» ու ժամանակ ա տվել ոչ միայն թերացումները շտկելու, այլև գոնե նման մտադրություն ի ցույց դնելու համար, Դ/ անկախությունից ի վեր հայկական օդանավերը աֆրիկաներում թռնում էին, նույնիսկ գերի էին ընկնում (Հասարակածային Գվինեան կհիշեք), բայց դա պատճառ չէր, որ մեր ավիացիայի ոլորտին կարմիր քարտ ցույց տան։

Իսկ իրականում 2018-2020թթ եղած գործոնները, որոնք կարող էին ազդել մեր ՔԱԿ-ի վարկանիշի վրա, երկուսն էին՝ 1. Կադրային ջարդը, 2. Լոուքոստերների մուտքը։

ԿԱԴՐԱՅԻՆ ջարդը ենթադրել է տալիս, որ սպեցիֆիկ ոլորտի հատուկենտ կադրերը համակարգից դուրս են մղվել, իբրև թե, նախկիններին ծառայելու պատճառաբանությամբ, ինչի արդյունքում ոլորտը մնացել է առանց անհրաժեշտ կադրերի։ Համաձայնեք, որ եթե Ատոմային գործակալությունը էս տրամաբանությամբ «հեղափոխություն» աներ, ու ՄԱԳԱՏԷ-ն գար ստուգումների, անպայման պիտի նշեր, որ՝ տղերք էտ ատոմակայանը փակեք, որովհետև ձեր կադրային քաղաքականությամբ վտանգում եք բոլորիս։ Իսկ Տաթևիկ Ռևազյանը դա արել է՝ ՔԱԿ-ում առանցքային վարչությունների եզակի մասնագետ ղեկավարներին գործից հանել է։ Չեմ զարմանա, եթե անցած տարվա նոյեմբերին Տաթևիկին Բրյուսելում ասել են՝ քուրս, դուք էտ մասնագետներն ունեք, բարի եղեք հետ վերցրեք գործի, թող շարունակեն ոլորտը սպասարկել։ Իսկ փետրվարին եկել են ստուգելու՝ մասնագետները գործի անցե՞լ են, թե ոչ։ Ու քանի որ Տաթևիկը հրաժարվել է «իր թքածը լիզել», ունենք այն, ինչ ունենք։

Իսկ այժմ ՄՈՏԻՎՆԵՐԻ մասին։ Ստեղծված իրավիճակում որոշումների (կամ դրանց բացակայության) հանգամանքը կարելի է բացատրել երկու պատճառով՝ հանցավոր անգործություն (անմեղսունակություն, անփութություն), կամ էլ՝ հանցավոր դիտավորություն։

Անփութությունն ու անմեղսունակությունը չեմ քննարկում, որովհետև երեկ տեսա, թե ինչ մանևրներով փորձում էին սլաքներն իրական խնդիրներից շեղել (տնաշեններ, գոնե ասեիք՝ անակնկալ է մեզ համար ու գիժ ձևանայիք)։ Այսինքն՝ հասկանում են, թե ինչի հետ գործ ունենք, որոնք են պատճառները և որն է պատասխանատվության ծավալը։ Մյուս կողմից էլ դամոկլյան սուրի՝ 5 ամիս ճոճվելը, դժվար թե, չանհանգստացներ ոլորտի պատասխանատուներին, և եթե նույնիսկ 1-2-ն անմեղսունակ են, մյուսները պետք է արագ գործեին։

Ստացվում է, որ մեծ է հավանականությունը, որ գործ ունենք ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ հետ։ Լոուքոսթերների մուտքը, դրանց տարատեսակ պրեֆերենցիաներ տալը (սուբսիդիաները, օդի հարկից ազատելը, օդակայանում ծառայությունների արտոնություն տալը և այլն) ու դասական ընկերությունների հետ ուղիղ հակադրելը (Զվարթնոցն օգտագործելուց մինչև գործող ուղղություններով զուգահեռ լոուքոսթ թռիչք բացելը) հուշում են, որ գործ ունենք պետության մասնակցությամբ ավիացիոն շուկայում հետևողական դեմպինգի հետ, ինչի արդյունքում եվրոպական ուղղությունների մենաշնորհն աստիճանաբար (իսկ կորոնավիրուսի համաճարակից հետո, երևի թե, հաստատապես ու միանգամից) կանցնի մեկ (Ryan Air) կամ երկու (գումարած WizzAir-ը) ընկերությունների։ Ավստրիական, չեխական, լեհական, ֆրանսիական, իտալական, հունական, ռումինական ու այլ եվրոպական ավիաընկերություններըմեր չնչին շուկայի համար անմիաստ պայքար չեն ծավալի ու լուռ կհեռանան։

Միակ մրցակից կարող էին լինել հայկական ավիաընկերությունները, որոնք դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու հայտեր էին ներկայացրել դեռ անցյալ տարվա ամռանը, բայց ինչպես տեսնում ենք՝ ՔԱԿ-ն այդ ծրագրերը փոշիացրեց։

Եվ մինչև այս ամենի մասին մանրամասն հետաքննություն կպատրաստեմ, կխնդրեի օգնեք՝ ստանամ երկու հարցի պատասպան.

1. Ի՞նչն է կապում Հայաստանի իշխանություններին ու լոուքոստ ընկերություններին, որ ձեռք-ձեռքի քանդում են հայկական ավիացիոն շուկան

2. Նիկոլ Փաշինյանն այս ամենից տեղյա՞կ է, թե սա կատարվում է նրան ինֆորմացիոն կարանտինի մեջ պահելու միջոցով (թե բա՝ զեկույցն ենք թարգմանում)։

ՀԳ. Տաթևիկ Ռևազյանի ստորագրությամբ այս փաստաթուղթը մեկ ամսից Եվրոպայում կունենա ներկայումս մեծ պահանջարկ վայելող թղթի արժեք։

Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ

No photo description available.

Լրահոս
372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք Նոր լարվածություն Թուրքիայի և Հունաստանի միջև ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. նիստը՝ ուղիղ Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Միջերկրական ծովում 4 և 4,9 մագնիտուդ հզորությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել «Իրավունք». Սուպերնախարարից սուպերփոխվարչապետ «Հրապարակ»․ Փաշինյանի «սև ցուցակն» ընդարձակվել է «Ժողովուրդ»․ Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում «Փաստ»․ Իշխանության նկատմամբ հանրային տրամադրությունները կտրուկ փոխվել են «Հրապարակ»․ Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան «Ժողովուրդ»․ Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքքերական խմբերը հարձակումներ են գործել հայկական կայքերի վրա «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը «Հրապարակ»․ Հակառակորդի կրակոցից այրվել է հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի մեքենան «Փաստ»․ Իշխանությունը պատրաստվում է, վերջերս հայտարարած վարկերից զատ, ևս մեկ վարկ վերցնել «Փաստ»․ Հանրության արձագանքը Արտուշ պապի հանդեպ մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ «հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին և ինձանից իսկապես սարսափում եք․ Միքայել Մինասյան Սահմանափակվում է լրատվականների՝ վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխան ստանալու իրավունքը․ «Մեդիա պաշտպան» Իրանից օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանվում Հայաստան և Իրաք Այո՛, 6տ. երեխային սեքսի դաս են տալու. Արա Զոհրաբյանը՝ Կոնվենցիայի մասին Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը.«ՌԻԱ Նովոստի» Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը որոշակի ժամկետներով չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել Մենք գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Նիկոլ Փաշինյանը խոսեց բավականին ծանր իրավիճակի մասին Ունենք 51 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սա պատմական վճիռ է. փաստաբանը՝ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի մասին Եվրոպայի խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում Պետք է հստակեցնել բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների դերի և պատասխանատվության չափը. Վիտալի Բալասանյան Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան նոր դեպքեր են գրանցվել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար «Իրատես». Կորոնավիրուսն ընդամենը 2 ամսում իշխանության ողջ ապաշնորհությունը ջրի երես դուրս բերեց «Հրապարակ»․ Իշխանությունը տարբեր միջոցներ է կիրառում «անհնազանդ» պատգամավորներից ազատվելու համար «Իրատես»․ Նիկոլ Փաշինյանի միակ «զենքը» իր դեմ է գործում արդեն «Հրապարակ»․ Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են «Իրավունք». Հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա. Կիմ Բալայան «Փաստ»․ Իշխանությունը թերագնահատեց կորոնավիրուսի վտանգը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan