Արամ Գաբրելյանովը թող հույս չունենա, որ երբևէ կստանձնի Արարատի մենեջմենթը. երևանյան ակումբի հայտարարությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Արամ Գաբրելյանովի կողմից օրերս սոցիալական ցանցերով տարածված հայտարարություններին.
«Արամ Գաբրելյանովը Ռուսաստանյան «Արարատ Մոսկվա» ՖԱ-ի հիմնադիրներից է և ակումբի փակման անմիջական մասնակիցներից:
• Արամ Գաբրելյանովը Հայաստանյան «Արարատ-Արմենիա» ՖԱ հիմնադիրներից մեկն է, որտեղից հեռացել է (կամ հեռացվել է): Այդ պատմության մանրամասները կարող է ներկայացնել հենց ինքը:
• Արամ Գաբրելյանովը մեկ տարի առաջ ցանկացավ մուտք գործել նաև հռչակավոր ՖԱ «Արարատ»՝ միանգամից ակումբի մենեջմենթը ստանձնելու ցանկությամբ, միանգամից խոստանալով հինգ տարվա ընթացքում կատարել ներդրումներ: Ակումբի նախագահ և բաժնետեր Հրաչ Կապրիելյանը, սկզբունքայնորեն դեմ չլինելով այդ տարբերակին, երաշխավորության համար առաջարկեց, որ կողմերը (այդ թվում հենց ինքը), ապագայում ներդրում անելու խոստման փոխարեն անմիջապես ներդրում կատարեն, քանի որ ակումբի մենեջմենթ ստանձնելը որոշակի պատասխանատվություն է պահանջում: Բայցը Արամ Գաբրիելյանովն այս ուղղությամբ գնալ չուզեց, գումարը միանգամից ներդնել չցանկացավ, որից հետո Հրաչ Կապրիելյանը դադարեցրեց բանակցությունները:
• ՖԱ «Արարատը» շատ լավ վիճակում է: ՀՖՖ կողմից արդար, թափանցիկ և արդյունավետ կազմակերպված այս առաջնությունում ակումբը լավ արդյունքներ է գրանցում, և լավագույն վեցնյակ մեր մուտքը երաշխավորված է: Երկրորդ փուլի համար թիմը հզորացրել ենք հինգ օտարազգի խաղացողներով:
• Թեև կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, թիմի խաղացողներն ու անձնակազմը մարտ ամսվա աշխատավարձերն ամբողջությամբ ստացել են:
• ՖԱ «Արարատում» իրավիճակը լավ է, այն բնականոն զարգացման հունի մեջ է, և այս ընթացքը շարունակվելու է առաջիկա մրցաշրջաններում: Իսկ թե ով կզբաղեցնի այս տարվա առաջնության 1-3-րդ հորիզոնականները, թող որոշի արդար խաղը:
• Որպես վերջաբան, Արամ Գաբրիելյանովը թող հույս չունենա, որ երբևէ կստանձնի ՖԱ «Արարատի» մենեջմենթը: Իրեն հորդորում ենք այս անգամ էլ հիմնել մի նոր` «Արարատ-Աշխարհ» (“Ararat World” FC) անունով ՖԱ: Այդ ակումբը բնականաբար կունենա բազայի կարիք. օրինակ կարող է վճարել ու ՀՖՖ-ից գնել «Ավան Ակադեմիան», կամ ավելի էժան տարբերակ` կարող է գնել Հայաստանի մարզերում ֆեդերացիայի կողմից ստեղծվող բազաներից մեկը: Իսկ դրանից հետո` իրենց մաղթում ենք բարի երթ Հայաստանի արդար ֆուտբոլային առաջնության ժամանակ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Սրմաքեշը վաղուց վաճառել է Արարատին պատկանող հողատարածքը Ձորաղբյուրում. Գաբրելյանովը նոր բացահայտումներ է արել
Արարատը հրաժարվու՞մ է վճարել ֆուտբոլիստներին. Ակումբը հերքում է այդ տեղեկությունը
Զավեն Բադոյան. Մարտ ամսվա աշխատավարձը ստացել ենք մի քանի օր առաջ և ամբողջությամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում