Դինքի սպանությամբ Թուրքիայում հասարակական նոր գիտակցություն ձևավորվեց. Թաներ Աքչամ

Հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը պատճառ դարձավ թուրքերի հասարակական գիտակցության փոփոխության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական Taraf պարբերականում հրապարակված հոդվածում գրել է թուրք հայտնի մտավորական, պատմաբան Թաներ Աքչամը: «Հրանտ Դինքի թաղմա? ? արարողության ժամանակ Թուրքիան բախվեց նախադեպը չունեցող քաղաքացիական դիմադրության հետ: Ամեն տարի ավելի ու ավելի շատ մարդիկ Հրանտ Դինքի օրինակով սկսում են փնտրել իրենց քաղաքացիական իրավունքն ու արդարությունը: Հրանտը սպանվեց նրա համար, որ ասել էր. «Ես հայ եմ, ցանկանում եմ բոլորի նման հավասար իրավունքներով քաղաքացի լինել»: Քաղաքացիական դիմադրության ալիքի ամենակարևոր առանձնահատկությունը սա է. փնտրել իրավունքները, ազատություններն ու արդարությունն առանց հաշվի առնելու քաղաքացիների էթնիկ և կրոնակա? ? պատկանելութունը»,- գրում է թուրք մտավորականը’ հիշեցնելով, որ Գեզիում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի ժամանակ շատ ցուցարարներ կրկնում էին հենց այդ միտքը. «Ես մի թուրք եմ, ոչ ոքի ստրուկը չեմ, քաղաքացի եմ, ցանկանում եմ մասնակցել որոշիչ գործընթացներին»: Աքչամը նշում է, որ Դիարբեքիրի Լիջե գավառում օրեր առաջ տեղի ունեցած բախումը տեղացիների և ոստիկանության միջև ևս հիմնված էր միևնույն խնդրի վրա, քանի որ քրդերն էլ պահանջում էին իրենց իրավունքները: Հիշեցնելով, որ Թուրքիայում Դինքից առաջ էլ եղել էին աղմկահարույց սպանություններ’ թ? ?ւրք մտավորականն այդուհանդերձ արձանագրում է, որ այդ հացագործությունները մի քանի տարի անց վերածվել էին թուրք հասարակության մոռացված հիշատակի արարողությունների, որոնց մասնակցում էին միայն զոհվածների ընտանիքները: «Թուրքիայում Հրանտի շնորհիվ ձևավորվեց քաղաքացիական նոր գիտակցություն, նոր շարժում, որի նմանը նախկինում չէր եղել: Լիջեն և Գեզին, քուրդն ու թուրքը միավորողը Դինքի սպանությամբ վառված ջահն էր»,- գրել է թուրք մտավորական Թաներ Աքչամը:

Թաներ Աքչամը, ով մեկն է այն փոքրաթիվ թուրք մտավորականներից, ովքեր ճանաչել են թուրքական պետության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության իրողությունը, 2005 թվականին Հրանտ Դինքի հետ միասին այցելել էր Հայաստան: Այստեղ նա մասնակցել է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքին:

Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին’ «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ: Նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ’ «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսներով: 2012 թ-ի հունվարի 17-ին Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր է ճանաչել հանցագործությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ եւ ցմահ ազատազրկման դատապարել: Օգյուն Սամասթը սպանություն իրագործելու պահին անչա? ?ահաս լինելու հիմնավորմամբ դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է, որ սպանությունը կազմակերպված հանցագործություն չէ, եւ հանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ կասկածվող 19 անձանց ներկայացված մեղադրյալները: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները բողոքարկել էին թուրքական դատարանի կայացրած ամոթալի վճիռը, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թվականի մայիսի 15-ին բեկանել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի 2012 թ-ի հունվարի 17-ին ընդունած վճռի այն կետը, որում նշվել է, որ Հրանտ Դինքի սպանո? ?թյան հետեւում «զինված ահաբեկչական կազմակերպություն» կանգնած չէ: Թուրքիայի Վճռաբեկ դատարանի 9-րդ քրեական վարչությունը Հրանտ Դինքի սպանության գործով բողոքարկման վերաբերյալ հրապարակած վճռում նշել է, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «զինված ահաբեկչական խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում