Կորոնավիրուսը կխանգարի՞ «Վերջին զանգին». պարզաբանում է փոխնախարարը

Կորոնավիրուսը կխանգարի՞ «Վերջին զանգին». պարզաբանում է փոխնախարարը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, Analitik.amԱրդյո՞ք կորոնավիրուսը կխանագարի «Վերջին զանգի» միջոցառումներին:

Այսօր՝ ապրիլի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Analitik.am-ի համապատասխան հարցին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ այս պահին քննարկում են մի քանի սցենարներ, թե ինչպես պետք է շարունակվի ուսումնական գործընթացը և դրա հետ կապված բոլոր քայլերը:

«Իհարկե լավատեսական մոտեցումն այն է, որ մենք կկարողանանք ունենալ որոշակի գործընթաց, սակայն պատրաստ ենք նաև մյուս բոլոր տարբերակներին: Կարծում ենք, որ առաջիկայում արդեն հստակ կլինի:

Բայց այստեղ ուզում եմ բոլորին հիշեցնել, որ վերջին տարիներին նախարարության քաղաքականությունը եղել է այն, որ «Վերջին զանգն» առավելապես ոչ թե արտաքին ճոխություն է կամ որևէ ավելի ցուցադրական բաները, այլ այն հոգեվիճակը, ուրախությունն ու իմաստավորումը, որն այս օրերին շատ ավելի մեծ ուրախությամբ ենք անում: Կարծում եմ, որ այս տարի «Վերջին զանգը» բոլորիս համար կունենա բոլորովին այլ նշանակություն»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում