AM | RU
USD
EUR
RUB

Որը պետք է լինի Նիկոլի և կառավարության առաջին քայլը. Արտակ Զաքարյան

 

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, FacebookԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԸ` ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ

Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի կորոնավիրուսից քաղվող առաջին դասին: Գրեթե բոլոր երկրներում էլ կառավարությունները համավարակը դիմավորեցին թերություններով ու սխալներով, կարելի է ասել անպատրաստ: Իսկ մեր երկրում՝ ընդհանրապես անլուրջ ու ակնհայտ սխալներով: Աշխարհն աստիճանաբար գալիս է այն համոզմանը, որ համավարակի և նրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարումը հնարավոր է դառնալու ուժեղ և էֆֆեկտիվ կառավարման շնորհիվ: Հետևաբար՝ մարդիկ ստիպված վերադառնալու են ուժեղ կառավարություններին:

Այս օրերին միջազգային մամուլը դարձել է ապագայի հայելի, ըստ որի՝ կորոնավիրուսից քաղվող ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԸ փորձագետների և ոլորտային մասնագետների նկատմամբ վստահության վերականգնումն է: Մարդիկ ավելի շատ վստահում են ոչ թե կառավարությունների, այլ փորձառու գործիչների, փորձագետների ու մասնագետների հայտարարություններին ու վերլուծություններին: Կառավարությունները այս օրերին վերածվել են վիճակագրական տվյալներ հրապարակող և իրավիճակի հետևից վազող կազմակերպությունների:

2008թ. ֆինանսական ճգնաժամը, արաբական գարունները, 2015թ. փախստականների հետ կապված հարցերը, ռազմական բախումները, համաշխարհային ու տարածաշրջանային մի շարք նախաձեռնությունները, և համընդհանուր հիմնախնդիրները պատճառ դարձան արհեստավարժ կառավարությունների նկատմամաբ վստահության անկման և պոպուլիզմի հաղթարշավի համար: Սակայն համավարակային ճգնաժամը և դրա սոցիալ-տնտեսական հետևանքները կրկին մեծացնում են կառավարման մասնագիտական ներուժի անհրաժեշտությունը:

Համավարակի նախնական փուլերում փորձառու գործիչները, ոլորտային մասնագետները, կառավարման փորձագետներն ու առաղջապահական ոլորտի գիտական հանրույթը պարբերաբար նախազգուշացրել են կառավարություններին՝ անհապաղ միջոցառումներ իրականացնելու մասին: Ցավոք պոպուլիզմի ու ընթացիկ քաղաքական շահերի պատճառով կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր քայլերն արվել են ուշացումով: Արդյունքում մեծ ռիսկերի են ենթարկվել հասարակության առողջությունն ու մարդկային կյանքերը:

Այսօր էլ համավարակի պայքարի առաջին գծում մասնագետներն են, իսկ համաշխարհային տնտեսության, սոցիալական կյանքի և բիզնեսի հետագա ճակատագիրը կախված է միմիայն ոլորտային մասնագետներից:

Աշխարհում պրոֆեսիոնալիզմը վերականգնում է իր դիրքերը՝ ի հաշիվ պոպուլիստական ու մանիպուլյատիվ մոտեցումների: Սուտը, կեղծիքը, խաբեությունը և անպատասխանատվությունը նույնիսկ համաշխարհային Պողոսների համար այլևս անընդունելի են:

Մեզ կրկին անհրաժեշտ է լինելու կազմակերպել համահայկակական մասնագիտական ներուժի հավաքագրում և ներգրավում: Հայաստանի տնտեսության ու սոցիալական պատասխանատվության կարողությունների պահպանումն ու առողջացումը ծայրահեղ անհրաժեշտություն է: Կառավարության կազմում, առավել ևս օրենդիր մարմնում այսօրվա դիլետանտիզմը հակադարձ համեմատական է ստեղծված իրավիճակին: Ուստի Նիկոլի և կառավարության առաջին քայլը պետք է լինի ըստ ոլորտների մասնագիտական խորհրդատվական խմբերի ձևավորումը՝ հակաճգնաժամային կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր մշակելու համար:

Որպես կարևորագույն քայլ, անհրաժեշտ է շատ արագ վերականգնել քաղաքական հանդուրժողականության ու քաղաքացիական համախմբման միջավայրը: Դադարեցնել քաղաքական դատավարություններն ու տեղեկատվական հարձակումները: Սեփական իշխանությունը պահելը պետության ապագայի գնով՝ բոլորովին արդարացված չէ: Բոլոր տիպի մեծ կամ փոքր ներդրումները (անկախ նրանից թե ինչ ծագում ունեն դրանք), պետք է դառնան գերնպատակ: Պետք է վերանայվեն պետական բյուջեի ծասային և եկամտային մասերը, նախատեսվեն տնտեսության հակաճնաժամային ծրագրերի իրականացման համար պետական և մասնավոր սեկտորների և այլ ֆինանսավորման կոնկրետ աղբյուրները:

Բնականաբար անհրաժեշտ գործողությունների ցանկը շատ ավելի մեծ է: Իսկ դրանց կյանքի կոչելու համար անհրաժեշտ են միմիայն մասնագետներ: «Ոչինչ, որ դիլետանտ են, կաշխատեն կսովորեն» հարմարվողական մոտեցումը այլևս պետության դեմ նախապատրաստվող նոր տիպի հանցագործությունների շարքից են լինելու:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար

 

Լրահոս
Հոսանքազրկումներ՝ Երևանում ու Կոտայքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Սթափվե՛ք. մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452 դեպք, գրանցվել են մահվան դեպքեր Համբերության բաժակը լցվել է. ԱԱԾ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Մայիսի 25-ից Սևանում կսահմանվի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Բողոքի ակցիա Կապանում. ՈՒՂԻՂ Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ) Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը Ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի. Ռուբեն Մելիքյան Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ. Քաջարանի համայնքապետ Կապանում տեղի են ունենում ձերբակալություններ, բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ ՀՀ առողջապահության նախարարը ներողություն է խնդրել Վրաստանից Հայտնի է Կիմ Չեն Ընի գտնվելու վայրը Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան. Միքայել Մինասյանը հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի 6-րդ մասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք Լանզարոտեի կոնվենցիայի կիրառման հետ կապված կառավարությանը հանրագիր է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները, որոնք մակագրվել էին դատավոր Արմեն Դանիելյանին «ՎԵՏՕ» շարժումն իր զորակցությունն է հայտնում փաստաբան Տիգրան Աթանեսյանին Ադրբեջանում հաստատվել է COVID-19-ի 3982 դեպք Կարող ենք եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել ԱԺ-ում. Անի Սամսոնյան ՀՀ պաշտոնյան հնչեցրել է հայտարարություններ, որոնք կարող են նոր խնդիրներ առաջացնել առանց այդ էլ լարված տարածաշրջանում. Ղարամյան Հունաստանը զբոսաշրջիկներին գրավելու համար կիջեցնի մի շարք ապրանքների և ծառայությունների գները Ի՞նչը և ինչպե՞ս են հերքում ՀՀ իշխանությունները Զարմացած եմ նման ոչ դիվանագիտական պատասխանից. Վրաստանի հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության մասին Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց Մայիսի 25-ին կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ և Մոսկվա-Երևան չվերթները ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հանրապետությունում սպասվում են ուժեղ քամիներ Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից 24 միլիոն 86 հազար դրամ «Քայլող մարդու» արձանի համա՞ր. Տեսանյութ Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կորոնավիրուսի վարակման 374 նոր դեպք, 3 մահ․ լավ առիթ է, որ Արսեն Թորոսյանը ևս մի ցինիկ հումոր գրի իր էջում ԱԺ ծեծկռտուքի դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է «Այն, ինչ տեղի է ունեցել, ունի կազմակերպիչներ». Փաստաբանը պնդում է՝ իր տան վրա հարձակվողները սերտ կապեր ունեն իշխանավորների հետ Ադամանդի արտահանման թեմայով կամ դու ես ստում, կամ՝ Կառավարությունը. Արմեն Մինասյանը՝ Բաբկեն Թունյանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan