AM | RU
USD
EUR
RUB

Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. «Իմ Ձայնը» նախագիծ

 

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Times.amՀայաստանի և Արցախի Հանրապետության նախկին վարչապետերի՝ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի և Անուշավան Դանիելյանի միջնորդությունը, որով անձնական երաշխավորություն են ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, գրեթե մեկ ամիս է քննության առարկա չի դառնում։

Այսօր օբյեկտիվորեն երաշխավորություն ներկայացնողների մոտ մտահոգություն է ձևավորվել, որ նիստը ձգձգվում է դիտավորությամբ։ Երաշխավորություն ներկայացրած նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը նշում է, որ եթե պետությունը չի հետևում միջազգային կազմակերպությունների հորդորներին ձեռնարկել ամեն քայլ, որպեսզի կալանավորվածների նկատմամբ՝ հատկապես ռիսկային խմբի, կիրառվի խափանման միջոցի փոփոխություն, խոսում է այն մասին, որ ակնհայտորեն քաղաքական նպատակներ է հետապնդում տվյալ դեպքում և հակամարդկային ու հիմնավորում չունեցող անտարբերություն է:

Մի կողմից ակնհայտ է, որ դատարանը չունի ուղղակի ցուցում վերանայել կալանքի հարցը, կամ ունի հակառակ ցուցումը, այդ իսկ պատճառով դատավոր Դանիբեկյանը երկար ժամանակ է, ինչ անհետացել է, և ոչ դատարանը, ոչ ԲԴԽ-ն չեն կարողանում կամ չեն ցանկանում հստակեցնել նիստի օրը, մյուս կողմից, նախկին վարչապետերի երաշխավորության անտեսումը կդիտարկվի արհամարհանք մեր պետականության հանդեպ, ուստի նիստը անհարկի ձգձգելը ամենահարմար միջոցը կարող է լինել։

Այն կասկածները, որ դատարանը Քոչարյանի կալանքի հարցում ուղղակի ցուցումի է սպասում, հաստատվում են նաև այն հանգամանքով, որ անտեսվում է Բարձրագույն Դատական Խորհրդի 2018թ. հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման հավելված 1-ի պահանջները, համաձայն որի դատական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունները հանձնվում են տվյալ գործը քննող կամ քննած դատավորին, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը քննող կամ քննած դատավորը գտնվում է արձակուրդում կամ օրենքով սահմանված այլ հիմքով բացակայում է, իսկ միջնորդությունների (դիմումների) քննարկման համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետներ: Տվյալ դեպքերում հիշյալ միջնորդությունները ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև:

Ստացվում է, դատարանը կամ տեղյակ չէ ԲԴԽ որոշման մասին, ինչը մի փոքր իրատեսական չէ, կամ անգործություն է դրսևորում Քոչարյանի սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ, քանի որ կալանքը բարձր աստիճանի միջամտություն է անձի անձնական ազատությանը, ուստի դրա հետ կապված հարցերը պահանջում են հետաձգում չհանդուրժող քայլեր հանրային իշխանության կողմից:
Կալանքի ու, առհասարակ, ազատությունից զրկելուն վերաբերող հարցերը դրանց հասցեատեր մարմիններից ու պաշտոնատար անձանցից պետության պոզիտիվ պարտականության ուժով պահանջում են առավելագույն ջանքեր՝ ապահովելու համար ազատությունից զրկված ցանկացած մարդու իրավունքների երաշխավորումը:

Մինչդեռ պաշտպանական խմբի բոլոր նախաձեռնությունները համառորեն կամ արհամարհվում են, կամ մնում են անպատասխան։ Եվ եթե առանձին դատավորներ համաճարակի հետ կապված միջազգային կառույցների սկզբունքներին համապատասխան սեփական նախաձեռնությամբ փոխում են կալանավորվածների նկատմամբ խափանման միջոցները, ապա այս դեպքում նիստի անհայտ ժամկետով հետաձգումը որևէ բանական հիմնավորման չի ենթարկվում։ Միջազգային կառույցները և նրանց ներկայացուցիչները, այդ թվում Դունյա Միյատովիչը հստակ նշել են, որ խափանման միջոցների վերանայումը պետք է իրականացվի առանց խտրականության: Որպեսզի այնպես չստացվի, որ մի դեպքում կիրառվում է, մյուս դեպքում՝ ոչ: Վերոնշյալը ուղղակիորեն վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Ուստի ակնհայտ է, որ եթե խափանման միջոցը շարունակի մնալ անփոփոխ, ապա դա բացարձակապես քաղաքական նպատակներով պայմանավորված կլինի:

Ասյա ՕՎԱՆՅԱՆ

Լրահոս
Դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Ովքեր և ինչպես են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում ՀՀ և ինչու են հնդիկները համաձայնել մաս կազմել այս սխեմային (տեսանյութ) Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյան Ղեկավարը, որը չունի երկրի ու ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի Արմեն Մինասյան. Ադամանդե կրքեր Քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում խաղաղ բողոք արտահայելու համար. «Իրավական ուղի» ՀԿ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին ՌԴ վարչապետը բնակիչներին կոչ է արել այս տարի հանգիստը երկրի ներսում կազմակերպել Փաշինյանն արտաքին քաղաքականության վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի դիվերսիոն փորձի մասին Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը «Լուսավոր Հայաստանը» ունի առաքելություն՝ պաշտպանելու այլ տեսակետ ունեցողների շահերը. Թանդիլյան Պարետը նոր որոշում է կայացրել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով վարակման 15 դեպք կա, որից 9-ը երեխաներ են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը զգուշացնում է երկրում հանրային առողջապահական աղետի վտանգի մասին. Հայտարարություն Արայիկ Հարությունյանն ընդունել է Ջալալ Հարությունյանին Քաջարանի համայնքապետը արձակուրդ է գնացել ՀՀ-ում Իրանի դեսպան․ Հայաստանը միջացք է Իրանի և Եվրոպայի միջև Կառավարությունը, գցելով մեղքը ժողովդրի վրա, խոստովանում է ինքնիշխանության ճգնաժամի մասին. Աշոտյան Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս մեկ քաղաքացու մոտ Հոսանքազրկումներ՝ Երևանում ու Կոտայքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Սթափվե՛ք. մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452 դեպք, գրանցվել են մահվան դեպքեր Համբերության բաժակը լցվել է. ԱԱԾ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Մայիսի 25-ից Սևանում կսահմանվի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Բողոքի ակցիա Կապանում. ՈՒՂԻՂ Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ) Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը Ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի. Ռուբեն Մելիքյան Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ. Քաջարանի համայնքապետ Կապանում տեղի են ունենում ձերբակալություններ, բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan