AM | RU
USD
EUR
RUB

Շատ դեպքերում պարետատունը թաքցնում է անձանց՝ վարակակիր լինելու հանգամանքը և ժողովրդի զգոնությունը նվազում է. Գ․ Գրիգորյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Շատ դեպքերում պարետատունը թաքցնում է վարակակիրների, այսպես ասած, վարակակիր լինելու հանգամանքը և դրանով իսկ ժողովրդի զգոնությունը նվազում է։ Դեպքերը չհայտնելը, դեպքերի մասին գոնե աշխարհագրորեն բնակչությանը չտեղեկացնելը հղի է լուրջ բարդություններով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի անդամ Գևորգ Գրիգորյանը։

«Մենք այսօր ունենք անկառավարելի վարակ, որը բավարար տեմպերով չի հայտնաբերվում։ Եթե մեր բնակիչները չգիտեն աշխարհագրությունը, թե օրինակ, քաղաքի որ հատվածներից են վարակիրներ հայտնաբերվել, որ մարզերի որ քաղաքից կամ գյուղից է, բնակչության այդ հատվածը չի կարող բավարար զգոնություն ունենալ։ Մենք խնդիր ենք ունենում թերի տեղեկացվածության հետ, այդ թերի տեղեկացվածությունը կարող է հանգեցնել վարակի օրըստօրե տարածման»,- նշեց նա։

Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ «COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը բավականին լուրջ փաստեր է հավաքագրել տարբեր խախտումների վերաբերյալ՝ թե՛ առողջապահական որոշակի գործընթացների, թե՛ մարդու իրավունքների տեսանկյունից։ Փաստահավաք խումբը, սակայն, նախատեսում է դա հրապարակել այն ժամանակ, երբ արտակարգ դրությունը կդադարեցվի։

«Արտակարգ իրավիճակի հետ կապված փաստահավաք խումբը որդեգրել էր քաղաքականություն, որ իշխանությանը չքննադատի և, այսպես ասած, չհակասի, որպեսզի իշխանությունը կարողանա իր ռեսուրսը կենտրոնացնել և խնդիրները լուծել, որոնք ծառացած են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, թե՛ բոլորիս առջև։ Սակայն տեսնելով անգամ տանը մնալու պայմաններում մեր երկրում վարակակիրների աճի տեմպը, որոշեցինք հասկանալ՝ ինչն է խնդիրը։ Պարզեցինք, որ շատ դեպքերում պարետատունը թաքցնում է վարակակիրների վարակակիր լինելը և դրանով իսկ ժողովրդի զգոնությունը նվազում է»,- ասաց նա։

«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը նախօրեին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իշխանությունների կողմից փորձ է արվել թաքցնել կորոնավիրուսի տարածման փաստացի վիճակը։ Առաջին փաստը, որ ներկայացրել էր փաստահավաք խումբը, վերաբերում է երկու ամսական երեխայի և նրա մոր մոտ հաստատված նոր կորոնավիրուսի դեպքը թաքցնելուն։ Մասնավորապես, մարտի 24-ից երկու ամսական երեխան և մայրը գտնվել են «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոցում, կորոնավիրուսի թեստավորման դրական պատասխանը ստացվել է մարտի 25-ին, այդուհանդերձ, մարտի 26-ին Արսեն Թորոսյանը հերքել է այդ տեղեկությունը՝ փորձելով թաքցնել իրական պատկերը, և միայն մարտի 27-ին է հաստատել դեպքը, երբ մամուլում հրապարակվեց այն մասին, որ երեխայի ծնողները զրուցել են լրագրողի հետ:

Հաջորդ դեպքը վերաբերում է մարտի 26-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում միակողմանի թոքաբորբից մահացած, Ալափարս գյուղի բնակչուհի 59-ամյա Մ.Գ.-ին: Այս մահը չգրանցվեց որպես կորոնավիրուսային մահ և մահվան պատճառը նշվեց ինֆարկտ: Մարտի 26-ին մեկուսացվեցին Մ.Գ.-ի ամուսինն ու որդին, իսկ մարտի 27-ին նրանց կորոնավիրուսի թեստավորման պատասխանները դրական էին: Այդուհանդերձ, կնոջ մահը չներառվեց կորոնավիրուսային մահերի դեպքերի մեջ:

Այս պահի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 921 դեպք։ Գևորգ Գրիգորյանը համոզված է, որ Հայաստանի առողջապահական համակարգը կկարողանա նույնիսկ այդ թվի կրկնապատիկի ժամանակ կոլափսի չենթարկվել՝ հաշվի առնելով բուժաշխատողների պոտենցիալը և ունակությունները։

«Խնդիրը կայանում է նրանում, որ համակարգային կոնկրետ քայլերն ավելի շատ խանգարում են բուժաշխատողներին։ Այն, ինչն արվում է այսօր, բավականին ժամանակավրեպ է։ Այն, ինչը պետք է արվեր, արվում է մոտ 15 օր ուշացումով։ Նույն հիվանդանոցների վերապրոֆիլավորումները, բուժանձնակազմի վերապատրաստումը և կրթումը։ Այսինքն, այսօրվա պայքարի իմիտացիան ստեղծում է ռիսկեր մարդկային կյանքերի համար և դրանք արդարացված չեն լինում»,- ասաց «COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս
Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք, որից 7-ը` մահվան ելքով․ մարզպետ Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է մի շարք հիվանդություններ առաջացնել Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ՀՀ վարչապետի, առողջապահության նախարարի և ոստիկանապետի ճեպազրույցը. Տեսանյութ Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Երևանյան 55 մանկապարտեզից 14-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոնների խախտումներ են հայտնաբերվել Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, ժողովրդի ներուժը ջլատող մոտեցումներից և համախմբվի.Արամ Ա-ի ուղերձը Իրանում հայրը «հանուն պատվի» գլխատել է 14-ամյա դստերը. Ռոհանին կոչ է արել արգելել «հանուն պատվի» սպանությունները.«The Guardian» Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը՝ անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, նոր սկիզբ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ ՀՀ քաղաքական և հոգևոր վերնախավը Սարդարապատի հուշահամալիրում է. ուղիղ Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության հռչակման 102-ամյակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan