AM | RU
USD
EUR
RUB

Արսեն Թորոսյանը բացատրեց, թե ինչու սահմանը հատող բոլոր քաղաքացիներին չեն թեստավորում

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Analitik.amԱրդյո՞ք ժամանակը չէ Հայաստանի հենց սահմանին կորոնավիրուսի թեստ անելու, որպեսզի դրսից վարակ չբերենք մեր երկիր: Ազգային ժողովում, դիմելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, հարցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հիշեցնելով Չինաստանից ստացած 60 հազար թեստի մասին:

Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հարցին պատասխանելու համար պետք է իմանալ, թե ինչպես է հիվանդությունը զարգանում մարդու օրգանիզմում, դրանից հետո նման հարցեր չեն տրվի. «Չենք թեստավորում, քանի որ դա անիմաստ է բժշկագիտական տեսանկյունից:

Ինչ վերաբերում է 60 հազար թեստին, դրանք գնվել են ՀՀ բյուջետային փողերով, նվեր չեն: Դրանք ՓիՍիԱռ ՊՇՌ թեստեր են, որոնցից ամեն մեկն անելը տևում է 5 ժամ: Դա արվում է բարձր պատրաստվածության լաբորատորիաներում, որոնցից Հայաստանում քիչ կան: Մեր ենթակայության տակ կա 6 հատ, ևս 2 հատ մասնավոր լաբորատորիա կա: Մի քանի հատ էլ կան այլ ոլորտներում, որոնք չենք կարող օգտագործել:

Սահմանին թեստ անելը չի նշանակում, որ այդ նույն մարդու մոտ մի քանի օր հետ չի լինի հիվանդության դեբյուտ: Հետևաբար բոլոր եկողները գնում են ինքնամեկուսացման: Դա էլ խնդիր է վարորդների համար: Այդ մասը կարգավորվել է՝ ինքնամեկուսացման ժամկետը սահմանվել է մինչև բեռի դուրս տանելը:

Հիմա մտածում ենք արագ թեստերով եկողներին թեստավորելու մասին: Եթե հանկարծ արագ թեստով որևէ արտասահմանցի վարորդի մոտ հաստատվի, նրան կասենք, որ պետք է լքի ՀՀ տարածքը, իսկ եթե ՀՀ քաղաքացու մոտ է հայտնաբերվում, նրան մյուս թեստով կանենք: Արագ թեստերը երբեք ճիշտ չեն եղել: Իսկ բացասականները գնալու են ինքնամեկուսացման ռեժիմի»:

Արսեն Թորոսյանը նաև ասաց, որ թեստավորումն արվում է ըստ ցուցումների:

Լրահոս
Գնացեք, ԴՆԹ հանձնեք, թե չէ չնույնականացված մարմինները թուրքերին հետ կտան. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտունիում կվնասազերծվի չպայթած զինամթերք․ ԱԻՊԾ Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 դեպք ԱԺ նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հատուկ ծառայությունների համար գտածոները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ոստիկանությունը բերման ենթարկեց Ալեքսեյ Նավալնիին օդանավակայանում Մի քանի մարզերում գիշերը կգրանցվի մինչև -30 աստիճան ցուրտ Գերիներ ունես, քեզ ու ժողովրդիդ ինչ ասես ասում է Ալիևը, իսկ դու հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 ԱԱԾ-ն գործակալին հաստատելու կամ չհաստատելու պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան Էրդոհանի ամառանոցը կարժենա 85,6 մլն դոլար Հայաստանում սպասվում է ձյուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ի՞նչ էր անում Արթուր Աբրահամը պատերազմի օրերին Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյանը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը ԱԱԾ-ն արձագանքել է Միրզոյանի մասին Մինասյանի հայտարարությանը Հասարակական գործիչներ ու իրավաբաններն արձագանքել են Մ.Մինասյանի հայտարարությանը Ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել. արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան Արարատ Միրզոյանը արձագանքել է Մինասյանի հայտարարությանը Արթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞. իրավաբան Սուրեն Սահակյանը նշանակվել է Պաշտպանության փոխնախարար Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել է 22154 կազմակերպություն Ուղեվարձի գինը թանկացել է. բողոքի ակցիա Արտաշատում (տեսանյութ) Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն զգալի կնվազի. մանրամասներ ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Վազգեն Մանուկյան Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյան Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ) «Անտանելի գրաքննություն է». Մեդվեդևը մեկնաբանել է սոցցանցերում Թրամփի արգելափակումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan