Եվրահանձնաժողովի աշխատակիցը մահացել է կորոնավիրուսի հետևանքով
13/04/2020 17:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Եվրահանձնաժողովի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակի հետևանքով մահացել է: Այս մասին Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը:
«Ցավում եմ, որ հայտնում եմ հանձնաժողովի նվիրյալներից մեկի մահվան մասին: Նա վարակված էր կորոնավիրուսով», – գրել է ԵՀ ղեկավարը:
Նա նշել է՝ անկեղծ ցավակցություն է հայտնում հանգուցյալի ընտանիքին և գործընկերներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում