«Հույսի երաժշտություն». հրապարակվել է Բոչելիի՝ Սբ Զատկի կապակցությամբ Միլանի դատարկ Մայր տաճարում ունեցած ելույթի տեսանյութը

«Հույսի երաժշտություն». հրապարակվել է Բոչելիի՝ Սբ Զատկի կապակցությամբ Միլանի դատարկ Մայր տաճարում ունեցած ելույթի տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Tert.am։ Իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ Անտոնիո Բոչելին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ելույթ է ունեցել Միլանի գլխավոր տաճարում։

«Հույսի երաժշտություն» խորագրով ելույթը, որը YouTube-ում հեռարձակվել է Միլանի Դուոմո Մայր տաճարից, ժամերի ընթացքում ավելի քան 25 մլն դիտում է գրանցել։

Երգեհոնահար Էմանուել Վիանելիի նվագակցությամբ Բոչելին չորս երգ է կատարել գոթական շքեղ տաճարի ներսում և իր ելույթն ավարտել տաճարից դուրս՝ Փարիզի, Լոնդոնի և Նյու Յորքի դատարկ փողոցները ցուցադրող պատկերների մոնտաժով:

61-ամյա երգիչը Զատկի տոնին ամբողջովին դատարկ տաճարում համերգով հանդես գալու հրավերը ստացել է Միլանի քաղաքապետ Ջուզեպե Սալայից և քահանայապետ Ջիանանտոնիո Բորգոնովոյից։

«Ինձ համար մեծ պատիվ ու հպարտություն է նման հրավեր ստանալ քաղաքից և Միլանի տաճարից։ Ես հավատում եմ համատեղ աղոթքին։ Հավատում եմ, որ քրիստոնեական Զատիկը վերածննդի խորհրդանիշ է, որն իրապես այժմ պետք է բոլորին՝ հավատացյալին կամ կրոնից հեռու մարդկանց»,- նշել էր Բոչելին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում