Ես դեմ չեմ արտասահմանում մարզիչ աշխատելուն․ Պիրլո
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն խոսել է մարզչական կարիերան սկսելու պատրաստակամության մասին: 2006թ աշխարհի չեմպիոնը նույնիսկ պատրաստ է աշխատել արտասահմանյան առաջնությունում՝ Իտալիայից դուրս:
«Ես աշխատել եմ լիցենզիա ստանալու վրա, սեպտեմբերին պետք է այն ստանամ, մինչ ամեն ինչ դադարեցված է: Ես արդեն բանակցել եմ որոշ ակումբների հետ, այնպես որ կտեսնենք: Ես դեմ չեմ արտասահմանում մարզիչ աշխատելուն, ես դրա հետ կապված ոչ մի խնդիր չունեմ: Ես խաղում էի Նյու Յորքում: Ես կարող եմ մարզչական կարիերա սկսել ցանկացած վայրում:
Ես կարոտում եմ ֆուտբոլը, բայց պատրաստ եմ նոր մարտահրավերների: 2 տարի տանը անցկացնելուց հետո ես հասկացա, թե ինչ եմ ուզում», – մեջբերում է Պիրլոյին Football Italia-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անդրեա Պիրլոն հաջորդ մրցաշրջանում կվերադառնա «Յուվենտուս»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում