Թրամփը և Մակրոնը համաձայնել են, որ ԱՀԿ-ն բարեփոխման կարիք ունի. Սպիտակ տուն

Թրամփը և Մակրոնը համաձայնել են, որ ԱՀԿ-ն բարեփոխման կարիք ունի. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը համակարծիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարեփոխելու անհրաժեշտության հարցում: Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը, գրում է ria.ru-ն։

«Նախագահ Թրամփը և նախագահ Մակրոնը համաձայնել են ԱՀԿ-ի բարեփոխման անհրաժեշտության հարցում»,- հայտնել է Դիրը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է կառույցի ֆինանսավորումը: Նա քննադատել էր ԱՀԿ-ի ձեռնարկած միջոցառումները՝ ընդգծելով, որ կառույցը համարժեք չի արձագանքել կորոնավիրուսի համավարակին։ ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ին մեղադրել է համավարակի դեմ ագրեսիվ պայքար չծավալելու համար:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2.995.043 է, մահացել է 207.000 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում