AM | RU
USD
EUR
RUB

Մարինե Սուքիասյան. Չի բացառվում, որ մենք ականատես լինենք հրաժարականների

 

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Times.am: «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանն իր հերթական հոդվածում գրում է.

«Երեկոյան երկրի առողջապահության նախարարը հանդես է գալիս իրավիճակի վերլուծությամբ, որտեղ որևէ հուսադրող միտում չկա։ Շաբաթվա թվերի աճը, վարակելիության օջախների՝ այլևս անվերահսկելիության փաստը ստիպում են նախարարին՝ խոսել առաջիկա հնարավոր պիկերի, նոր սցենարների մասին, երբ բոլոր հիվանդներին այլևս հնարավոր չի լինի հոսպիտալացնել և այլն։ Պետության օրը ավարտվում է այս տրամադրություններով՝ նախարարի հաշվետվությամբ։

Պետության հաջորդ օրը սկսվում է երկրի առաջին դեմքի լայվով. Առավոտյան 7-45: Եվ վարչապետը վաղ առավոտյան, քնած ժողովրդին դիմում է 3 օր առաջ տեղի ունեցած միջոցառման թեմայով, գովաբանում իրեն և մեղադրում նախկին իշխանություններին։ Մի կողմ թողնենք բոլոր նախասիրությունները։

Միջոցառումն իրոք լավն էր, և մասնակցում էին արտիստներ, որոնցից շատերը, ի դեպ, գնահատվել և պետական մակարդակով աջակցություն են ստացել երկրի պատմության վերջին երկար տարիների ընթացքում, իսկ նրանցից ոմանք նաև մասնակցել են «նախկինների» քարոզարշավին։ Ապրիլի 24-ն ավանդաբար եղել է տարաձայնությունների հարթման, հաշտեցման, սևուսպիտակի բացառման օր։ Օր, որն իր ցավի ուժգնությամբ միավորել է բոլորիս՝ անկախ մեր կուսակցական պատկանելությունից և բնակության վայրից։ Ինչո՞ւ դա առիթ դարձնել՝ հերթական բաժանարար նոտան ավելացնելու առանց այդ էլ վատ լարված նվագախմբի ելույթին։

Բայց անգամ դա է այսօր ընդամենը սիմպտոմատիկ և երկրորդական։ Այս ելույթը երկու այլ բան ընդգծեց.

- երկրի բարձրագույն ղեկավարը երեք օր շարունակ չի գտել մտածելու այլ հարց, քան մշակութային միջոցառման որակով հպարտանալը և դա օգտագործել որպես առիթ՝ քարը «նախկինների» ուղղությամբ նետելու։ Երեք օր շարունակ, վիրուսի շուրջ աճող լարվածության,
տնտեսական աճող անորոշության, մարդկանց տներում օրերցօր մեծացող անհանգստության պայմաններում, երկրի ղեկավարը չի գտնում մտածելու և մարդկանց դիմելու այլ թեմա, քան՝ հուշահամալիրի լուսավորությունը և համերգը, և չի դիմանում, սեփական ես-ն ընդգծելու համար լուսադեմին վերցնում է մեգաֆոնին փոխարինող հեռախոսը, որ ազդարարի իր ներքին ուրախության մասին։ Ցավալիորեն՝ պիտի սկսենք արդեն լրջորեն անհանգստանալ կառավարող օղակի ադեկվատության, իրավիճակին համարժեքության մասին։

- Հաջորդը՝ արդեն ավելի ու ավելի սուր է ընդգծվում կառավարության ներսում գործ անողների ու միայն խոսել սիրողների հակադրությունը։ Առաջինների վիճակը նախանձելի չէ, քանի որ նրանք սկսել են գիտակցել իրենց ուսերին հայտնված պատասխանատվությունը և փորձում են գտնել իրավիճակին համարժեք լուծումներ, որոնք կարող են և չհամապատասխանել մեգաֆոնով մարդկանց կողմից բարձրաձայնվող բաժանարար քաղաքական կուրսին, ստեղծել լրացուցիչ բարդություններ, երբ խնդիրներն արդեն իրենց ողջ սրությամբ կանգնեն կոնկրետ պաշտոնյաների առաջ։ Չի բացառվում, որ ոմանց նյարդերը տեղի տան, և մենք ականատես լինենք հրաժարականների, քանի որ դժվար է մնալ իրավիճակին ադեկվատ ու միաժամանակ ենթարկվել ոչ ադեկվատ քաղաքական կուրսին»։

 

Լրահոս
Վարչապետի աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագրեր է կնքել մի քանի ընկերությունների հետ Այսօր մեկ անգամ ևս ազատման դիմում եմ գրել, որը վարչապետն ընդունել է. Սմբատ Գոգյան Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից Ղարաբաղյան հակամարտությունն ու Էրդողանի պլան-մինիմումը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է ՍԴ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը. Է. Շաթիրյան (տեսանյութ) Սաթիկ Սեյրանյան. Թույլ չտվեցի, որ Փաշինյանը շոուն շարունակի (Տեսանյութ) ՍԴ նիստը կրկին ընդմիջվեց, կշարունակվի վաղը. նախագահի միակ թեկնածուն այս պահին Երվանդ Խունդկարյանն է Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Չի կարելի անտեսել հեռակա համակարգում սովորողներին. Ափոյան Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք ՍԴ նախագահի մեկ առաջադրված, մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա. Նոր մանրամասներ՝ ՍԴ նիստից ՀՔԾ-ն արձագանքել է Ղազինյանի բողոքի բավարարման մասին հրապարակմանը Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք. պահանջում ենք աչալուրջ մոտեցում հայրենադարձության նոր ալիքի նկատմամբ. հայրենադարձ (տեսանյութ) Պաշտպան. Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Սա խուժանապետություն է, Փաշինյանը բոլորին համոզել է, որ կա մի մեթոդ՝ աղմուկ ու փողոցային պայքար. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ ընդունվելու կարգը կփոխվի Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել «Վարկային հիմնախնդիրները՝ ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Վարկառուները կսկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են. Երիցյանը՝ համաներման մասին Իրանի նախագահը երեք օր անց շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կոշտ պատասխան է տվել ադրբեջանցիներին Էլինար Վարդանյան. Վարչապետի դատաիրավական էմոցիաները Լևոն Շիրինյան՝ 300 դոլարով «ստատուս գրողը» Կարող եմ ենթադրել, որ որոշակի անդամներ միմյանց հետ որոշակի քննարկումներ կատարում են, ես այդ ամեն ինչից տեղյակ չեմ. Հրայր Թովմասյան (Տեսանյութ) Հայաստանի դատական ոլորտում բարեփոխումների համար Եվրոպական հանձնաժողովը 30 մլն եվրո կտրամադրի Արսեն Թորոսյան. Վարակակիրների կտրուկ աճը դեռևս չենք պայմանավորում դպրոցները բացելով Կառավարության նիստ. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերն ավելացել են Կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիաները՝ ուղիղ Արցախի հարցում Թուրքիան և Ադրբեջանը երկու ծրագիր ունեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Որ աշակերտներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Նոր որոշում է ստորագրվել «Հրապարակ»․ Արկադի Ղուկասյանը իր դեմ մահափորձի վերաբերյալ տեսանյութ ունի «Ժողովուրդ»․ Հայաստան ուղարկվող գումարները կրճատվել են «Փաստ»․ ԱԺ-ում որոշել են անաղմուկ ՌԴ-ի պահանջը կատարել «Հրապարակ». Ամեն ինչ արել են, որ սանկցիայի քննությունը համընկնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հերթապահությանը «Հրապարակ». Իշխանության ներքին խոհանոցից տեղեկություն դուրս հանողներին խիստ պատիժ է սպասվում «Փաստ». Բանակցային սեղանին մադրիդյան սկզբունքնե՞րն են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan