Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով գերազանցել է Իրանին

Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով գերազանցել է Իրանին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Tert.amՆոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով Ռուսաստանը շրջանցել է Իրանին: Ինչպես վկայում են Worldometers կայքի տվյալները, ՌԴ-ում վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 7933-ով՝ հասնելով 114.431, ակտիվ վարակակիր է 100.042 մարդ:

Մինչդեռ Իրանում վարակման 1006 նոր դեպք է գրանցվել: Ներկա պահին երկրում ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 13.237 մարդ, թեև համաճարակի բռնկման պահից ի վեր վարակման 95.646 դեպք է արձանագրվել:

Իրանում մահացել է 6091 մարդ, ապաքինվել՝ 76.318-ը: Ռուսաստանում մահացել է 1169 մարդ:

Կորոնավիրուսով վարակվածների, ինչպես նաև վիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները: Այստեղ վարակվել է 1.095.977 մարդ, մահացել՝ ավելի քան 63.000-ը:

Եվրոպայում ակտիվ վարակակիրների թվով այս պահին առաջատարներն են Մեծ Բրիտանիան (144.138), Իտալիան (101.551), Ֆրանսիան (93.326), Իսպանիան (77.112): Մահացության ցուցանիշով ևս առաջատարներն այս երկրներն են:

Վարակման մեծ թվով դեպքեր են արձանագրվել նաև Գերմանիայում (163.162) և Թուրքիայում (120.204), սակայն Գերմանիայում մեծ է նաև ապաքինվածների թիվը՝ ավելի քան 126.000 մարդ, իսկ Թուրքիայում՝ ավելի քան 48.000:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Ողջ աշխարհում վարակման դեպքերի թիվը գերազանցել է 3.329.000-ը, մահացել է 234.725 մարդ, ապաքինվել է 1.053.040-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում