Ներկայիս Միլանը չորս տարբեր ֆուտբոլային գաղափարների արդյունք է․ Գալի

Ներկայիս Միլանը չորս տարբեր ֆուտբոլային գաղափարների արդյունք է․ Գալի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ջովանի Գալին կիսել է իր կարծիքը իտալական ակումբի ներկայիս վիճակի վերաբերյալ:

«Ներկայիս «Միլանը» չորս տարբեր ֆուտբոլային գաղափարների արդյունք է: Կարճ ժամանակում դժվար է թիմ հավաքելը:

Բոբանը և Մալդինին մտածում էին ակումբի մասին: Ֆուտբոլում բոլորն էլ սխալվում են: Եթե Բոբանն ու Մալդինին սխալ են թույլ տվել, ապա նրանք դա արել են ակումբի նկատմամբ սիրո պատճառով, և ոչ թե՝ ոչ կոմպետենտության պատճառով»,- մեջբերում է Գալիին Calciomercato-ն:

Հիշեցնենք, որ ավել վաղ «Միլանի» տնօրեն Զվոնիմիր Բոբանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում