Ռոբերտ Արզումանյանն այլևս Փյունիկում չէ
05/05/2020 14:48
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ArmSport: «Փյունիկի» մարզչական շտաբում փոփոխություն է տեղի ունեցել․ Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հեռացել է ակումբից։
ArmSport-ի ունեցած այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել է երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։ «Փյունիկի» և Ռոբերտ Արզումանյանի միջև համագործակցությունը դադարեցվել է մայիսի սկզբով։
Հիշեցնենք՝ երևանյան թիմն ապրիլի 23-ից է վերսկսել մարզումները՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի պատճառով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին չի կարողանում վերադառնալ Հայաստան և մարզումներն անցկացնում է հեռավար կարգով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում