Չելսին և Սիթին կպայքարեն ՊՍՎ-ի կիսապաշտպանի տրանսֆերի համար

Չելսին և Սիթին կպայքարեն ՊՍՎ-ի կիսապաշտպանի տրանսֆերի համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» կմրցակցեն ՊՍՎ-ի 18-ամյա կիսապաշտպան Մոհամեդ Իհաթարենին ձեռք բերելու համար: Այդ մասին հայտնում է Tribalfootball-ը։

Նիդերլանդացի կիսապաշտպանն արդեն 9 գոլ է խփել ՊՍՎ-ի կազմում, ինչը գրավել է անգլիական թոփ ակումբների ուշադրությունը, ովքեր կփորձեն ձեռք բերել ֆուտբոլիստին գալիք ամռանը: Հաղորդվում է, որ ՊՍՎ-ն Իհաթարենի համար առնվազն 20 միլիոն ֆունտ կպահանջի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական «Միլանը» ցանկանում է ձեռք բերել «ԱԶ Ալկմարի» 19-ամյա հարձակվող Միրոն Բոադուին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում