Վարչապետը քիթը խոթում է բոլոր խնայողությունների մեջ. Վահան Իշխանյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, Facebook: Հայաստանում մեկ մարդ կա որ հետևում է բոլորին, քիթը խոթում մարդկանց խնայողությունների մեջ և այդ մեկ մարդը վարչապետն է։
Փաշինյանը ԱԺ ում ակամա խոստովանեց որ քիթը խոթել է բոլորի բանկերի հաշիվներ և չափում է թե յուրաքանչյուր քաղաքացի ինչքան խնայողություն ունի «մենք դեպքեր ունենք գոնե հիսուն դեմք ունենք, երբ մարդը բանկում ունի 20 միլիոն և ավել ավանդ, եկել պետությանը հայտրարագիր է տվել, որ ինքը 26 հազար դրամի կարիք ունի, իհարկե ծրագրից օգտված 146 հազար մարդու մեջ տոկոս չի կազմում։ 9֊րդ միջոցառումից օգտված 70 մարդ կա որոնք իրար հետ մի միլիարդ դրամ ավանդ ունեն բանկերում» (20 միլիոն դրամը կանի մոտ 42500 դոլար, իսկ մեկ միլիարդ դրամը եթե հավասար բաժանես 70 հոգու մեջ կանի յուրաքանչյուրին 30 հազար դոլար, հնարավոր է մեկը հազար դոլար ունենա, մյուսը 80 հազար, ո՞վ գիտի, Փաշինյանը այսպես միջինացնում է որ ասի՝ տեսեք էսքան հարուստ կա, բայց պետությունից փող են ուզում, ու խուսափի մարդկանց կորուստները փոխհատուցելուց)։
Մեկը փող է հավաքել որ առողջական խնդիրների դեպքում օգտագործի, մյուսը՝ երեխաների ուսման համար, էն մեկը որ բնակարան առնի, էն մյուսը ուղղակի հետ է գցել, ո՞ւմ գործն է իմանալ թե ինչու է մարդ փող հավաքել կամ ինչքան է հավաքել, իր գաղտնիքն է, նույնիսկ մարդիկ կան որ ամուսնուց են թաքցնում խնայողությունները, վարչապետը ո՞վ դառավ որ քիթը խոթում է նրանց հոգապահուստների մեջ։
Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում պետությունները արտակարգ դրություն մտցնելով իրենց վրա են վերցնում քաղաքացիների կորուստները։ Օրինակ Կանադայում աշխատանք կորցրած բոլոր անձանց բաժանում են ամսկանա 2000 դոլար, մտքներով էլ չի անցնում քիթը խոթեն բնակային հաշիվների մեջ տեսնեն յուրաքանչյուրը ինչքան խնայողություն է հետ գցել: Կանադան հարո՞ւստ է, աղքատ երկրներն էլ մեծ պարտքեր են անում, որ փոխհատուցեն իրենց քաղաքացիներին, օրինակ Վրաստանը դեռ մեկ ամիս առաջ մեկ ու կես միլիարդ դոլար էր բերել, և ոչ թե կապեյիչնիկություն են անում, լրտեսում իրենց քաղաքցիների խնայխողությունները ու «բռնացնում»՝ դու փող ունես հավաքած հանի վարձերդ մուծի, իմ պես առողջ տղամարդ ես, քո տեղը հո չե՞մ մուծելու։ Փարչապետի համոզմունքն է, թե բյուջեն հոր տնից է բերել, իսկ ինքը որևէ պարտավորություն չունի քաղաքացիների հանդեպ)։
Մնում է վարչապետը ունիտազների վրա կշեռք դնի, ու կշռի կղկղանքը՝ դու 300 գրամի տեղը կես կիլո ես արտաթորել, քեզ օգնություն չի հասնում, կամ 70 մարդ կա, որ իրար հետ մի տոննայից ավել են կղկղել, օգնություն չի հասնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում