AM | RU
USD
EUR
RUB

«Մենք այլ ճանապարհ չունենք, պետք է զարգանանք չզիջելով». Իշխան Սաղաթելյան

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, 168.amՀարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

– Պարոն Սաղաթելյան, խորհրդարանում կառավարության գործունեության ծրագրի քննարկումների ժամանակ վարչապետը որոշ պնդումներ արեց ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մասին, ի՞նչ կարծիք ունեք հնչած տեսակետների վերաբերյալ:

– Վարչապետի հայտարարություններից պարզ չեղավ՝ ի վերջո բանակցային սեղանի վրա կա կոնկրետ փաստաթուղթ թե ոչ։ Հստակ է միայն դա, իսկ մնացածը բառախաղային աճպարարություն է։

Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի ոչ ոք իրավունք չունի հարցնել թե իրենք ինչ են բանակցում, մեղմ ասած ոչ բարոյական է, ոչ էլ քաղաքական։ Նախ և առաջ բարոյական չի այդպիսի խոսք ուղղել պատերազմով անցած և մեծագույն զրկանքներ կրած ու հաղթանակած ժողովրդի այն հատվածին, որը վարչապետին չի ընտրել։

Բացի այդ, այստեղ շատ կարևոր այլ խնդիրներ ևս կան։ Առաջին՝ ակնհայտորեն պարզ է, որ Վարչապետը նպատակ ունի կասեցնել ղարաբաղյան հակամարտության հարցով ցանկացած մտահոգություն, ցանկացած քննարկում, քանի որ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը գործող իշխանության աքիլեսյան գարշապարն է։ Մյուս հարցն այն է, որ կարծես Փաշինյանը մոռացել է իր այն խոստումը, որ առանց Արցախի ներգրավման բովանդակային բանակցություններ լինել չեն կարող։ Հիմա վարչապետն ասում է թե ինչ պետք է բանակցում են, այդ ինչպե՞ս եղավ, որ առանց Արցախի ներկայացուցչի բանակցում են։ Ի՞նչ է ասում վարչապետը, ժողովուրդն ինձ մանդատ է տվել, ինչպես կուզեմ՝ կբանակցեմ։ Ցանկանում եմ հստակ ընդգծել՝ փուլային տարբերակով լուծման բանակցության մանդատ ժողովուրդը ոչ ոքի չի տվել, ավելին 1998թ․ին ժողովուրդը հստակ իր կեցվածքը արտահայտել է՝ տուն ուղարկելով փուլային բանակցողին։ Ուստի այն իշխանությունը, որը կգնա այդ ճանապարհով, կարժանանա նույն ճակատագրին։

– Իսկ ի՞նչ կարծիք ունեք, բանակցությունների վերաբերյալ իշխանության թափանցիկության և ընդհանրապես հակամարտության կարգավորման դիրքորոշման վերաբերյալ

– Փաշինյանը թեև պնդում է, որ իր կառավարությունը, նախորդների համեմատ, ամենաբացն է ղարաբաղյան բանակցային գործընթացի մանրամասների առումով, սակայն դա այդպես չէ։

Հտակ չէ՝ իշխանություններն ինչպես են պատկերացնում ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Իշխանությունները պարբերաբար նշում են Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին։ Դա բավարար չէ, ավելին տարակուսելի է, եթե իշխանությունները չեն պատասխանում այն հարցին թե ինչպես են պատկերացնում ինքնորոշման իրացումը։ Մեր համոզմամբ, ինքնորոշումը բացառապես ենթադրում է անկախություն։ Իսկ ինչ վերաբերում է ինքնորոշմանը, ապա օրինակ Ադրբեջանն Արցախի ինքնորոշումը չի ժխտում՝ այն պատկերացնելով իր կազմում լայն ինքնավարությամբ։ Իշխանությունները պետք է հստակ հայտարարեն, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մեզ համար ընդունելի միակ տարբերակը անկախությունն է։

– Ըստ Ձեզ կառավարությունն անկեղծ չէ՞

– Դժվար է հավատալ կառավարության անկեղծությանը, իսկապես դժվար է, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում։ Բոլորս էլ կցանկանանք, որ մեզ համար կարևորագույն՝ Ղարաբաղի հարցով, իշխանությունների հետ կապված մտահոգություններ չունենանք և մեր քաղաքական պայքարը ծավալենք պետության հասարակական-քաղաքական կամ տնտեսական կյանքին առնչվող ոլորտներում։ Սակայն ցավոք իրավիճակը շատ ավելի բարդ է։ Իրավճիակի բարդության աստիճանը գնահատելու համար բավական է աչքի անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունները կամ համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունները։

– Ի՞նչ կասեք հնարավոր զիջումների և փոխզիջումների մասին

– Մենք մեր բառապաշարում պետք է ընդարապես բացառենք զիջում կամ փոխզիջում հասկացությունները, քանի դեռ հստակ չէ՝ դիմացի կողմը ինչ է պատրաստ զիջել։ Դաշնակցությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ կա կարմիր գիծ․ հարցը պետք է լուծվի հավատարիմ մնալով Արցախի ժողովրդի 1991թ. անկախության և հետագա սահմանադրական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամարտահայտությանը։ Մենք այլ ճանապարհ չունենք, պետք է զարգանանք չզիջելով։

– Ինչպե՞ս եք վերաբերում Փաշինյանի գնահատականներին ուղղված ուժային կառույցներին և դիվանագիտական կորպուսին

– Տեսնելով ուժային կառույցների և դիվանագիտական կորպուսի հասցեին արված պիտակավորումները՝ տպավորություն է, որ Փաշինյանը ամբողջությամբ չի տիրապետում ուժային կառույցների, և դիվանագիտական կորպուսի իրական առաքելությանը։ Հակառակ դեպքում նման տոնով և ոճով պետության կենսական ինստիտուտների մասին այդպես չէր արտահայտվի՝ արժեզրկելով այդ ինստիտուտների կենսական նշանակությունը մեր պետության կայացման և պահպանման գործում։ Ի դեպ, այսօր Փաշինյանը նստած է նաև ուժային կառույցների և դիվանագիտական կորպուսի կողմից գեներացված հսկայական կապիտալի վրա, ինչը նրան թույլ է տալիս մսխել նախընթաց ժամանակահատվածում պետության կողմից ստեղծված գրեթե ամեն ինչ։

Մեր կողմից մեկ տարի առաջ հնչեցված կոչն ուժի մեջ է՝ իշխանությունը պետք է լրջանա՝ ամբողջությամբ գիտակցելով իր պատասխանատվությունը պետության և ժողովրդի առաջ։

Լրահոս
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan