Սեյրան Մալխասյան․ Հայոց լեզուն

Սեյրան Մալխասյան․ Հայոց լեզուն

Խոնարհվենք Հայոց Լեզվին անաղարտ,
Խոնարհվենք զուլալ Հայոց գրերին,
Լեզուն վեհացնենք, դարձնենք Արարատ,
Չմնանք օտար խոսքերի գերին:

Մեր Մեսրոպատառ Լեզուն Հայերեն
Անցել է հազար փորձության բովով,
Կրակ է տեսել, տեսել է գեհեն,
Բազում հալածանք, տանջանք ու մորմոք…

Մագաղաթներն են պահպանել հնուց
Մեր նախնյաց միտքը` Լեզվով Մայրենի,
Վեհաշուք է այն, հմայիչ ու լուրջ,
Ադամանդի պես խնդությամնբ առլի:

Անցնելով, սրի, կրակի միջով,
Մեր մանկանց շուրթն է այսօր ջերմացնում:
Լեզուն եղծողին Տերը թող ների,
Զուլալ պահողին` տա աստվածացում:

11.04.2004

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում