Պուտինի խոսնակը հոսպիտալացվել է

Պուտինի խոսնակը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, Analitik.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Պեսկովի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այսպիսով, նա դարձել է 4-րդ ռուսաստանցի պաշտոնյան, ում մոտ վարակ է հաստատվել: Մինչ այդ կորոնավիրուս հայտնաբերվել էր վարչապետ Միխայիլ Միշուստինի և երկու նախարարների մոտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում