«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել էր Ոստիկանություն. ՈՒՂԻՂ
20/05/2020 12:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ տեղի է ունենում «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի մամուլի ասուլիսը։
Նշենք, որ «Ադեկվադը» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին միաբանությանը դեռևս անհայտ գործի շրջանակում բացատրություն տալու։
Նշենք, որ ավելի վաղ «Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ միաբանությունը ողջունում է Քրեական ոստիկանության ջանքերն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակում և հույս է արտահայտում, որ քննվող գործը չի համալրի քաղաքական հետապնդումների նպատակով հարուցված քրեական գործերի ցանկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում