«Իրատես». Փաշինյանը ճշտումներ է անում, որ «առնետավազքի» ժամանակ «թակարդներ լարի»
22/05/2020 09:10
Նմանատիպ
«Իշխանությունը նոր չէ, որ «ճաքեր» է տալիս, ի սկզբանե էլ ներսում թևեր կային, և ամեն մեկը սեփական խաղն էր առաջ տանում, որքան էլ Փաշինյանը սպառնում էր թևեր ու «թաթիկներ» կտրել։ Բայց այսօր իշխանությունում իսկական քաոս է։
Մեր տեղեկություններով, Փաշինյանը լրիվ կորցրել է վերահսկողությունը թիմի նկատմամբ, հասկացել է, որ իր հետ անկեղծ չեն և այլ ուժերի հետ գործարքների են գնում:
Սակայն ուշագրավ մի բան է տեղի ունենում այս ողջ խառնաշփոթում։ Փաշինյանը ցանկանում է իմանալ, թե ով ում հետ է տալիս-առնում, ում վրա ինչ կոմպրոմատներ կան, ով այս ընթացքում ինչեր է արել, որպեսզի «առնետավազքի» ժամանակ «թակարդներ լարի»։ Այլ կերպ ասած՝ իշխանությունը գնում է ինքնախժռման ճանապարհով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում