AM | RU
USD
EUR
RUB

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Արթուր Թովմասյանին այսօր օրհնանքի և շնորհավորանքի ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Ուղերձում մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո պրն Թովմասյան,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կարևոր առաքելություն ունի երկրի ինքնիշխանության ամրապնդման և Արցախ աշխարհի քրիստոսասեր Մեր զավակների համերաշխ, բարգավաճ ու բարվոք կյանքի կառուցման գործում:

Առ Աստված աղոթքով Բարձրյալի զորակցությունն ենք հայցում Ձեզ և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ արդյունավորելու Ձեր օրենսդիր առաքելությունը հայրենաշեն ու ազգօգուտ ձեռքբերումներով ու հաջողություններով:

Մաղթում ենք, որ Երկնավորն Իր Ամենազոր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու անսասան պահի Արցախի Հանրապետությունը և առատապես օրհնի Արցախի հավատավոր Մեր զավակներին:

Թող Տերն օրհնի Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին՝ շնորհելով ամենքիդ արևշատ կյանքի երկար տարիներ և բյուր բարիք»:

Ազգային ժողովի նորընտիր նախագահին այսօր շնորհավորական ուղերձներ են հղել նաև Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան,Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Ալեքսանդր Կորշունովը, Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների տան՝ Հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը և Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը:

Լրահոս
Ստեփանակերտի հանրապետական ծննդատունը հրետակոծությունից հետո (տեսանյութ) Ռուսական ռազմական ինքնաթիռները Սիրիայի կենտրոնական մասում պայթեցրել են ԻՊ-ի թաքստոցները Իրանը բոլոր ջանքերը ներդնում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ՌԴ-ում Իրանի դեսպան Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը Արցախի ՊՆ-ն հրապարակել է ևս 59 զոհի անուն Հրետակոծվում է Շուշին. կա զոհ և վիրավորներ Ֆրանսիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ընդունել Թուրքիայի դեմ Եվրախորհրդարանի պատգամավորը Գերմանիային մեղադրել է Անկարային գումար և զենք տրամադրելու համար Աթենքը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին ընդլայնում է համագործակցությունն Իսրայելի հետ Ֆրանսիայում հայերը ճանապարհ են փակել, միջադեպ եղավ նրանց ու թուրք քաղաքացու միջև. ուղիղ Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել, տուժածներ չկան․ Արցախի ԱԻՊԾ Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները շարունակում են լայնածավալ հարձակումը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241 դեպք Ինչպես են Արցախի հակաօդային ուժերը խոցում հակառակորդի ԱԹՍ–ները (տեսանյութ) Հայկական կողմն առավոտյան ևս մեկ ԱԹՍ է խոցել․ ՊՆ մամուլի խոսնակ Կանադայի Սենատում ներկայացվել է նախագիծ՝ Արցախի ճանաչման համար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և Կոտայքում Պուտինը հիշեցրել է՝ մի շարք երկրներում Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Իրավիճակը Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում Ջալալ Հարությունյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը «Ժողովուրդ»․ Ռուսաստանցի քաղաքական գործիչն այսօր ԱԺ-ում կհանդիպի արցախցի կանանց «Փաստ». Թուլանալու, ընկրկելու, թևաթափ լինելու իրավունք չունենք, տղերքը մեզ չեն ների «Ժողովուրդ». Ուշագրավ փաստեր. ինչու է Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկում` հայերի դեմ կռվելու «Փաստ». Տասը չափել, մեկ կտրել, առավել ևս՝ պատերազմական իրավիճակում ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը «Հրապարակ». Ո՞վ սպանեց Արմենակ Արմենակյանին «Հրապարակ». ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը պետք է Ժնևում որոշեն ԼՂ խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը «Փաստ». Հավանական է ձևավորվի լայն ձևաչափով հակաթուրքական կոալիցիա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 28 Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմի խախտման պատճառով Այսօր ադրբեջանական կողմը կեղծ լուր տարածեց Բարդա շրջանի հրթիռակոծման վերաբերյալ. ՀՀ ԱԳՆ Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է հայ ժողովրդին. ՈՒՂԻՂ Սիրիացի գրոհայինը սաուդական հեռուստատեսությամբ պատմել է, թե ինչպես են իրենց հավաքագրել Ղարաբաղ ուղարկելու համար Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա Փարիզի Հաղթական կամարի տարածքում պայթյունի վտանգի պատճառով տարհանում է իրականացվում Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan