AM | RU
USD
EUR
RUB

Եվրոպայի խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, 168.am:168.am-ի զրուցակիցն է քաղաքական գործիչ, արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-1995թթ. ՀՀ հատուկ ծառայությունների ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

– Պարոն Շահնազարյան, օրերս «Եվրամիությունն Ադրբեջանին դրդում է նոր պատերազմի» վերնագրով հարցազրույց էիք տվել, որում մանրամասն անդրադարձել էիք մայիսի 19-ին «Եվրոպական պառլամենտի հանձնարարականը Խորհրդին, Հանձնաժողովին և Հանձնաժողովի փոխնախագահին/ Գերագույն հանձնակատարին` Արևելյան գործընկերության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գծով 2020 թվականի հունիսյան գագաթնաժողովի կապակցությամբ» բանաձևի նախագծին: Մասնավորապես, մեջբերել էիք բանաձևի նախագծի հոդվածներից մեկը. «Վերահաստատել ԵՄ հանձնառությունը ԱլԳ երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքական անկախությանը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում և սատարել այս սկզբունքները ամբողջապես պարտադրելուն ուղղված նրանց ջանքերին․ ընդգծում է այս առումով անդամ պետությունների միասնության ու համերաշխության կարևորությունը», և նշել, որ ԵՄ սատարումը ցանկացած ճանապարհով, այդ թվում նաև` նոր պատերազմով հակամարտություն կարգավորելը վերաբերում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ պետություններից միայն Ադրբեջանին և ԼՂ հակամարտությանը: Այդ հոդվածը, թեկուզ՝ զուտ տեսականորեն, կարո՞ղ է վերաբերել Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային։

– Քաղաքական պատճառներով չի կարող վերաբերել, քանի որ այդ երեք երկրները` Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, բազմիցս պաշտոնապես հայտարարել են, որ բացառում են ռազմական ճանապարհով հակամարտությունների լուծումը։ Բայց նույնիսկ տեսականորեն սա չի կարող վերաբերել այդ երկրներին, քանի որ այդ նույն բանաձևի նախագծում կա մեկ այլ հոդված. «Մինչդեռ Եվրոպական խորհրդարանը դատապարտում է ԱլԳ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը, չի ճանաչում նրանց սահմանների բռնի փոփոխությունները, նրանց տարածքների զավթման փորձերը և մերժում է ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը և կիսում է ԵՄ հանձնառությունը՝ սատարելու հակամարտության խաղաղ կարգավորմանը դիվանագիտական միջոցներով և համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ Կանոնադրության և Հելսինկյան Եզրափակիչ Ակտի, կոնկրետ այն հակամարտություններում, որոնցում Ռուսաստանը կողմ է» (“whereas the European Parliament condemns the violation of the sovereignty and territorial integrity of the EaP countries, does not recognize forceful changes of their borders and attempted annexation of their territories and rejects the use of force or the threat of force, and shares the EU’s commitment to supporting a peaceful conflict resolution via diplomatic means and in accordance with the norms and principles of international law, the UN Charter and the Helsinki Final Act, namely in the conflicts to which Russia is a party”):

ԵՄ կառույցներում ընդունվել են բազմաթիվ բանաձևեր և փաստաթղթեր, որոնցում ամրագրված է, որ Մոլդովայի, Ուկրաինայի, և Վրաստանի հակամարտություններում Ռուսաստանը կողմ է:

Սա աներկբա նշանակում է, որ այս հոդվածում նշված` «մերժում է ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը», ինչպես նաև «խաղաղ կարգավորումը» վերաբերում է այն հակամարտություններին, որոնցում Ռուսաստանը կողմ չէ, իսկ դա միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։ Այսինքն, ըստ Եվրոպայի խորհրդարանի վերոհիշյալ բանաձևի նախագծի` «ուժի կիրառման և սպառնալիքի մերժման» ու «խաղաղ կարգավորման» սկզբունքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա չեն տարածվում:

Այնպես որ, այս, ինչպես նաև Ձեր հարցում նշված հոդվածները վերաբերում են բացառապես Ադրբեջանին և ԼՂ հակամարտությանը:

Հոդվածի վերջին հատվածը` «որոնցում Ռուսաստանը կողմ է» (“namely in the conflicts to which Russia is a party”), բանաձևի նախագծում չի եղել և ավելացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 6-ին ԱԺ-ում «Ադրբեջանը կառուցողական է» հայտարարությունից հետո:

Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ Հայաստանի արտգործնախարարությունը և խորհրդարանական դիվանագիտությունը բացարձակ ոչինչ չեն արել այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը գործել է հիպերակտիվ:

Այս նախագիծը քննարկվելու և ընդունվելու է հունիսի 16-17-ին Եվրոպայի խորհրդարանի լիագումար նիստում, և շատ մեծ է հավանականությունը, որ նշածս երկու հոդվածները, ինչպես նաև իմ նախորդ հարցազրույցում նույն նախագծի Լեռնային Ղարաբաղին վերաբերող հոդվածը, որում նշված չեն կարգավորման երեք հիմնարար սկզբունքները, քվեարկությամբ կհաստատվեն։

Նշեմ, որ Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված այս փաստաթուղթը դեռևս չի հրապարակվել Եվրապառլամենտի կայքում. այն հասանելի կլինի մի քանի օրից:

– Չէ՞ որ սրանք շատ վտանգավոր զարգացումներ են…

– Իր երկու տարվա գործունեության ընթացքում Փաշինյանը բազմիցս փաստարկներ է տվել, ես կասեի` նվիրաբերել Ադրբեջանին իր կողմից սանձազերծված նոր պատերազմը միջազգային հանրության առաջ արդարացնելու համար, ինչի մասին մամուլով բազմիցս արտահայտվել եմ։ Այս նախագծի ընդունմամբ Եվրամիությունը ցույց կտա, որ սատարելու է Ադրբեջանին իր նոր պատերազմում, և ԵՄ անդամ պետությունները պետք է միասնական լինեն այդ հարցում:

 

Լրահոս
Առողջապահության նախարարն արտակարգ դրության պայմաններում նոր լիազորություններ կստանա Վրաստանը բաց է 18 երկրի համար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վրաց Ուղղափառ եկեղեցին կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի չվերածել ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից. Վերաքննիչը բեկանեց որոշումը Հրաժեշտ տվեք Ձեր պատրանքներին, եթե նույնիսկ այն ցավոտ է. Արման Սաղաթելյան Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց միջնորդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լուրջ արշավ է ընթանում այն արժեքների դեմ, որոնք մարդկանց զանգվածը դարձնում են ազգ. Արման Աբովյան Ըստ Վահե Գրիգորյանի բռնաբարված սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել այդ նույն անձը Լուսինե Սահակյան. Ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հրավիրվի դատարան Հայագիտական առարկաների ժամերը կրճատելն անթույլատրելի է, մեզ փորձում են շեղել մեր ճանապարհից. Դավիթ Գասպարյան (տեսանյութ) Միացյալ Նահանգներում հաստատվել է COVID-19-ի 58 հազար նոր դեպք Բացահայտվել են փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր. հայտնաբերվել է 375 գրամ մարիխուանա Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը Հենց Իգիթյանը քաղակական վարքագիծը փոխի, իմացեք՝ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ չեն. Հակոբյան ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ 4 սենատոր Պենտագոնից պահանջում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարի միջնորդությունը (տեսանյութ) Հաղորդագրություն՝ ՄԻԵԴ-ում ՍԴ նախագահի և դատավորների դիմումի վերաբերյալ Շոու բիզնեսի ներկայացուցիչները Կառավարության դիմաց պահանջում եմ աշխատելու թույլտվություն. ՈՒՂԻՂ Իմ տեղեկություններով, Լարիսա Մինասյանն անձամբ է միջամտել ՄԻԵԴ-ից Նիկոլ Փաշինյանին ձեռնտու որոշում ստանալու գործընթացին. Մալյան Աղանդավորների «հերքումն» ու իրական նպատակները Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած 14 պացիենտների մասին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 526 դեպք «Հրապարակ». Ընդդիմադիր լինելու ԼՀԿ-ի գաղտնիքը «Ժողովուրդ»․ Վարազդատ Կարապետյանը մեկուսացել է խմբակցությունից. որն է պատճառը «Ժողովուրդ»․ ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են «Հրապարակ». ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները «Փաստ». Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Հրապարակ». Վերաքննիչը կայացրեց «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» որոշում. ազդեցության սլաքը կուղղվի առաջին ատյանի կողմ «Փաստ». Տարակարծություններ կառավարման համակարգի շուրջ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին» «Փաստ». Փաշինյանին ամեն կերպ համոզում են, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 9 Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. պաշտպան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan