Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը.«ՌԻԱ Նովոստի»

Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը.«ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, Tert.amԻրանի նախագահ Հասան Ռոհանին հրահանգել է կյանքի կոչել Իսրայելի «թշնամական գործողություններին» դիմագրավելու մասին օրենքը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ մայիսի 18-ին Իրանի խորհրդարանը օրենք էր ընդունել Իսրայելին դիմագրավելու մասին, որը ենթադրում է Երուսաղեմում վիրտուալ դեսպանության ստեղծում: Այնուհետև փաստաթուղթը հաստատվել էր սահմանադրության պահպանության խորհրդի կողմից:

Նախագահը հրահանգել է երկրի ԱԳՆ-ին և ՆԳՆ-ին, ինչպես նաև հետախուզության և զինված ուժերի նախարարութանը ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցառումները:

Գործադիր մարմիններից պահանջվում է ապահովել աջակցությունը պաղեստինցիներին, վեց ամիսների ընթացքում նախապատրաստական աշխատանքներ տանել պաղեստինյան տարածքներում վիրտուալ դեսպանություն կամ հյուպատոսություն ստեղծելու ուղղությամբ:

Օրենքն ընդունվել է ի պատասխան պաղեստինցի ժողովրդի, Իրանի, իսլամական երկրների դեմ Իսրայելի գործողությունների, ինչպես նաև Սիրիայի և Լիբանանի տարածքների շրջափակման փորձի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում