AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Իշխանության նկատմամբ հանրային տրամադրությունները կտրուկ փոխվել են

 

«Այս օրերին շատ է խոսվում իշխանությունների վարկանիշի նվազման մասին։ Դրա համար բավական է դուրս գալ ֆեյսբուքի ֆեյքապատումներից: Թեպետ սոցցանցերում ևս վիճակը մխիթարական չէ, ու ֆեյքերն էլ չեն օգնում:

Հիմա արդեն մարդիկ ավելի շատ անհարմար են զգում պաշտպանել իշխանություններին: Իսկ մի քանի «մշտական» սատելիտների հոգնեցնող ստատուսները հակառակ էֆեկտն են տալիս: Այնինչ ընդամենը մեկուկես տարի առաջ հակառակ պատկերն էր:

Խնդիրն այն է, որ քաղաքացիները բազմաթիվ ակնկալիքներ ունեին Փաշինյանի իշխանությունից, ինչն իրականություն չի դարձել։

Բնակչության սոցիալական վիճակն ու կենսապայմանները Փաշինյանի կառավարման երկու տարվա ընթացքում այդպես էլ դրականորեն չեն փոխվել: Նույնիսկ ընդհակառակը: Երկու տարի շարունակ իշխանությունները տարփողում են «տնտեսական հեղափոխության» մասին լոզունգը, սակայն տնտեսության մեջ ոչ միայն թռիչքաձև, այլև ընդհանրապես զարգացում չկա։ Ընդ որում, խոսքը նախակորոնավիրուսային շրջանի մասին է:

Իսկ ահա այս օրերին կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանը հայտնվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի եզրին։ Ելնելով ընթացիկ զարգացումներից՝ պարզ է դառնում, որ այսպիսի իրավիճակը երկար է տևելու։

Եվ պատահական չէ, որ երկու ամիս տևած կարանտինային ռեժիմը ոչ արդյունավետ օգտագործվեց, ու համավարակը ինտենսիվորեն տարածվում է՝ պետության համար ստեղծելով նորանոր խնդիրներ։ Ուստի այս պայմաններում բնական է, որ իշխանությունների հանրային վստահության մակարդակը պետք է նվազեր։

Ու ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ հանրային վստահությունը փոփոխական կատեգորիա է։ Եվ եթե մի քաղաքական ուժի հաջողվում է ընտրությունների ժամանակ ստանալ բնակչության մեծամասնության վստահության քվեն, ապա դա չի նշանակում, որ այդ վստահության մակարդակը միշտ պահպանվելու է։

Փորձը ցույց է տալիս, որ բարձր վարկանիշը նվազելու միտում ունի, որը տեսանելի է դառնում հատկապես այն ժամանակ, երբ ժողովրդի վստահության քվեին արժանացած քաղաքական ուժը չի կարողանում կատարել իր խոստումները, զարգացնել երկրի տնտեսությունը և բավարարել հանրության ակնկալիքները։

Եվ քանի որ Փաշինյանի կառավարությունը ճգնաժամային կառավարման գործում չի կարողանում հաջողությունների հասնել, ապա կտրուկ փոխվում են հանրային ընկալումները վերջինիս նկատմամբ։

Ու այն մարդիկ, որոնք 2018 թ. իշխանափոխության օրերին անվերապահորեն սատարում էին Նիկոլ Փաշինյանին և «դուխով» նկարներ տարածում սոցցանցերի իրենց էջերում, հիմա սկսել են բողոքել, թե իշխող ուժը զուրկ է մասնագիտական բարձր որակներից, ի վիճակի չէ երկիրը դուրս հանել ստեղծված իրավիճակից և այլն»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է քննադատությունների կենտրոնում մնալ․ «Մեդիա պաշտպան» Հայ ժողովուրդը, հայոց բանակը և քաղաքական վերնախավը միասնական կպատժեն Ալիևի ցանկացած արկածախնդրություն. Արմեն Աշոտյան Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց մեղադրող կողմի միջնորդությունը Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը 2013 թվականից էս թեման Սորոսի վաստակներին հանգիստ չի տալիս. Նարեկ Մալյան Թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ «Մենք ձեզ հետ ենք հաղթահարել»․ Լուկաշենկո ACBA բանկն օգնության ձեռք է մեկնել «ՍՕՍ» Մանկական գյուղեր ծրագրի 350 մասնակից ընտանիքների Հայկ Ալումյան. Դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է ու հակասում օրենքին Քաղաքապետարանի պաշտոնական կայքում չի հրապարակվել՝ քաղաքապետի կարգադրությամբ պարգևատրումը․ Դավիթ Խաժակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի դատական նիստը. ՈՒՂԻՂ Կտորե դիմակներն ավելի քիչ են պաշտպանում վարակվելուց, քան՝ բժշկական դիմակները. Արսեն Թորոսյան Լանզարոտեի կոնվենցիայի գործարկմամաբ մենք կորցնելու ենք մեր սերունդը, պետականությունն ու ազգը. մանկավարժ-արվեստաբան Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել ՀՀԿ երիտասարդները ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ) Ես անձամբ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում եմ. Արսեն Թորոսյան ՀՀ-ում Իրանի դեսպան․Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել Պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը. հայտարարություն ՍԴ նիստը չկայացավ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 349 դեպք Եղեգնուտ համայնքի բնակիչները փակել են փողոցը. ՈՒՂԻՂ Այս 650 մահերը Քոչարյան Անդրանիկի շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի խղճին ու վզին են. Միհրան Հակոբյան «Հրապարակ». Շուշանիկ Ներսիսյանն Անանյանի գնալուց հետո ում ուզում, նշանակում և ազատում է «Ժողովուրդ»․ ՍԴ-ի հարցով ՄԻԵԴ-ի ապտակը՝ ՀՀ իշխանությանը «Փաստ». Հանրությունը Փաշինյանից հիասթափվել է. վարկանիշը սրընթաց անկում է ապրում «Ժողովուրդ»․ ԿԲ խորհրդի անդամի համար Հովհաննես Խաչատրյանի առաջադրումը պատահական չէ․ ով է «միջնորդել» «Իրատես». Արարատ Միրզոյանը ստիպված երդվել է Փաշինյանի մոտ «Հրապարակ». Մինչև շաբաթվա վերջ պարզ կդառնա ՍԴ-ի ճակատագիրը «Իրատես». Փոփոխություններ են սպասվում կառավարությունում «Հրապարակ». Արսեն Թորոսյանը վրեժ է լուծում ԵՊԲՀ-ից «Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին` ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ «Փաստ». Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ «Հրապարակ». Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 7 Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan