Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ
29/05/2020 21:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Facebook: Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չէ նյարդայնալ, առավել ևս, երբ նա խոսում է ուժի կիրառումն առաջնային պլան բերելու մասին: Անկեղծ լինենք, այդ սկզբունքը մշտապես եղել է օրակարգային՝ ապրիլյան մարտական գործողությունները վկա:
Ավելին՝ Ադրբեջանից հնչող հայտարարությունները, քարոզչական բնույթի վերլուծականները, Ադրբեջանի ուժային կառույցների ոչ պաշտոնական խոսափող հանդիսացող ռազմական փորձագետների ակտիվությունը մեզ հնարավորություն է տալիս առավել հստակ հասկանալու Ադրբեջանի պետական քաղաքականության վարքագծային փոփոխությունները:
Պետք է միայն ճիշտ հետևություններ անել, ճիշտ ժամանակին արձագանքել, որտեղ որ անհրաժեշտ լինի, մնացածը ժամանակի աղմուկի մեջ այդպես էլ կկորի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում