AM | RU
USD
EUR
RUB

Լավ կլիներ՝ 20-30 օր խիստ կարանտին սահմանվեր. բժիշկ-թերապևտ Լևոն Շահինյան

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՀայաստանում կորոնավիրուսի թվերը շատ խոսուն են, խայտառակ վիճակ է, այսպես շարունակվելու դեպքում ամերիկյան սցենարին ենք հասնելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-թերապևտ Լևոն Շահինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, թվերի աճին, ու այն հանգամանքին, որ մեկ միլիոն բնակչության հաշվով վարակվածների թվով Հայաստանը տարածաշրջանում առաջինն է:

Հարցին՝ ինչը բերեց այս պատկերին, բժիշկը պատասխանեց, թե խնդիրն այն է, որ ի սկզբանե լուրջ մոտեցում չի եղել, չեն պատկերացրել հիվանդության վտանգների մասին: «Չեմ կարծում՝ ուզել են ինչ-որ բան անել, չեն կարողացել, ուղղակի չեն հասկացել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու և մահվան ռեկորդային թվեր են արձանագրվել. վարակվել է 517, մահացել՝ 20 քաղաքացի. վարակվածների ընդհանուր թիվը 10 009 է, մահվան դեպքերինը՝ 214:

Ի պատասխան հարցի, թե ինչպիսի՞ լուծում է տեսնում, քանի որ այս պահին բաց են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, հանրային տրանսպորտը, այս պարագայում խիստ կարանտինի անցումը կարո՞ղ է արդյունավետ լինել, Շահինյանը պատասխանեց, թե խիստ կարանտինի անցնելու դեպքում պետք է կարողանալ մարդկանց գոյամիջոցներով ապահովել:

«Չգիտեմ՝ ունե՞ն այդքան հնարավորություն, գուցե ունեն, հարց է՝ կցանկանա՞ն ապահովել: Իհարկե, լավ կլիներ, որ 20 օրից մինչև մեկ ամիս ժամկետով խիստ կարանտին սահմանվեր, բայց մի պայմանով՝ մարդկանց հացից չկտրեին: Դա կարող է դեպքերի նվազման բերել: Եթե Կառավարությունը կարողանա մարդկանց գոյությամբ ապահովել, այդ տարբերակն արդյունավետ կլինի: Մարդիկ հացի գումար չունեն, չեն աշխատում, եթե նորից խիստ միջոցների անցնեն, վիճակն էլ ավելի սուղ է լինելու: Եթե կարողանան ընտանիքներին նվազագույնը 100 000 գումար հատկացնել, որ կարողանան գոյատևել, և փակեն ամեն ինչ, սահմանեն պարետային ժամ, մարդիկ դուրս գան միմիայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ մթերային խանութ, դեղատներ, իսկ աշխատանքի գնան միայն նրանք, որոնց աշխատանքի անհրաժեշտությունը խիստ է»,- ասաց թերապևտը:

Նրա խոսքով՝ այդ պարագայում կլինի որոշակի արդյունք. «Վարչապետը սիրում է ասել՝ իտալական սցենար, ես կասեի՝ մենք նույնիսկ ամերիկյան սցենարին ենք հասնելու այսպես գնալով: Երկրում երեք միլիոն հայ ենք, որ սկսենք այսպես կոտորվել օրական հարյուրներով, ինչքա՞ն հայ կմնա»,- ասաց Շահինյանը:

Հարցին՝ իր կարծիքով՝ նախորդ կարանտինային ռեժիմը պատշա՞ճ կերպով իրականացվեց, բժիշկն արձագանքեց, որ՝ ոչ: «Շատ թույլ էր կարանտինը, ձևական բնույթ էր կրում: Դա, իհարկե, ոչ միայն պարետատան մեղքն է, այլև՝ քաղաքացիների մոտեցման: Լուրջ չեն մոտենում խնդրին»:

Անդրադառնալով դիտարկումներին, թե կորոնավիրուսի նկատմամբ մարդկանց անլուրջ մոտեցման պատճառ են դարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությունները, թե կորոնավիրուսը շատ վտանգավոր հիվանդություն չէ, գրիպի նման բան է, բժիշկն արձագանքեց, թե դրանք ևս նպաստել են: «Բայց, ինչքան էլ նպաստեին, քաղաքացիները պետք է հասկանային, որ այդպես չէ: Իրավիճակը գալիս է ոչ միայն ղեկավարողների չիմացությունից, այլև մարդկանց՝ հարցին մոտեցման լրջությունից: Երկուսն էլ ունեն էական նշանակություն»,- ասաց Լևոն Շահինյանը:

Լրահոս
Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. պաշտպան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Ալիևին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը Արցախ մուտք գործելու պահանջները խստացվում են Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարություններին Այսօր Սևանը կանգնած է ճահճացման վտանգի առաջ. Վահագն Վարագյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը Այս իշխանությունը մի ոտքով արդեն անցյալում է, նրանք ձախողել են այն ամենը, ինչ հնարավոր է. Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ) Ֆրանսիան կորոնավիրուսի 2-րդ ալիքի դեպքում այլևս չի փակի տնտեսությունը Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Բելառուսի դեսպանի հանդիպումը Վերջին 1 տարում մրգերի գներն աճել են Ադրբեջանցիները ձեռք են բերել շուրջ 300 հայաստանցու անձնագրային տվյալներ. Սամվել Մարտիրոսյան Նարեկ Սամսոնյանը ազատ արձակվեց. ՈՒՂԻՂ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներին. հայտարարություն ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ն առանց գլխադասային հանձնաժողվում քննարկման ծավալուն փաթեթ է ընդունում Համաճարակի պատճառով աշխարհում ծայրահեղ աղքատության աճ են կանխատեսել Որ հիվանդություններն ունեցողներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Մեծ հաճույքով կստորագրեմ. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրենքի նախագծի մասին Ինչ ունեցվածքի տեր է Արմեն Սարգսյանը Ձեր ամբողջ խմբակցությունը պետք է ինքնամեկուսանար, որը չի արել. Գևորգ Գորգիսյանը` «Իմ քայլի» մասին Ֆրանսիացի բժիշկների այցը ՀՀ ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին մանրամասներ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 535 դեպք ԱՄՆ-ը սկսեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը Հաֆթարը խոստացել է Լիբիայից վտարել թուրքական զորքերին ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է ոչինչ չտեսնելու, ունակ կադրերին անտեսելու քաղաքականություն․ «Ազգային օրակարգ» կուսակցություն «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է ՀՀ Կառավարությանը՝ պահանջելով, որ եկեղեցիներում ծեսեր անեն Հնարավոր է ՄԻԵԴ-ի կողմից պահանջվի ՍԴ դատավորներին սեղմ ժամկետում վերականգնել պաշտոններում․ Գոհար Մելոյան Փաշինյանական ռեժիմի գոյության ամեն օրը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. նոր նշանակում «Հրապարակ». Էմոցիոնալ ազգ ենք՝ ճարպիկների գցած խայծերը կուլ տվող և կեղծ օրակարգերի շուրջ համախմբվող «Իրավունք». «Տարվա քավոր» Վահե Ղալումյանը գաղտնի շրջում է` նկարելով բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն դնում «Իրավունք». Սամվել Ալեքսանյանը յուղոտ պատառներից օգտվելու առիթը բաց չի թողնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan