Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ

Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Բորիս Ալավերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Յուրի Հայրապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Վասիլի Աթաջանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում