Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
03/06/2020 12:19
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Նախագիծը անցավ միաձայն՝ 112 ձայնով:
Նշենք, որ նախագիծը վերաբերում է պարեկային ոստիկանություն ստեղծելուն է, որը կունենա լայն լիազարություններ:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը նշել էր, որ պարեկը պետք է լինի հասարակության և պետության միջև կապը:
«Այսօր մի շարք կոնֆլիկտային վեճերի ոստիկանությունը չի կարողանում միջամտել և խորհուրդ է տալիս դիմել դատարան, որի իրականացման ուղին այնքան երկար է, որ որևէ մեկը չի դիմի»,-ասել էր նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում