Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը

Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.amՀամաճարակի սկսվելուց ի վեր, կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել է 6,382,951 մարդու մոտ, վերջին 24 ժամվա ընթացքում՝ 112,193 մարդու մոտ: Այդ մասին են վկայում Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:

Հունիսի 3-ի դրությամբ, անցած օրվա ընթացքում COVID-19-ից մահացել է 4,686 մարդ։ Ողջ ընթացքում մահացել է ընդհանուր առմամբ 380,318 մարդ: Այս մասին գրում է Gazeta-ն։

Վարակից վերականգնվել է ավելի քան 2,7 միլիոն հիվանդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում