Մահացել է ԱԺ նախկին նախագահը

Մահացել է ԱԺ նախկին նախագահը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՄահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Ուկրաինայում և Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Արմեն Խաչատրյան ծնվել է Երևանում՝ 1957 թվականին։ Ավարտել է Հայաստանի Պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։

1999-2003 եղել է ՀՀ ԱԺ նախագահ։ 2003-2010 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպանի պաշտոնը։ 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաաշտոնից: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ:

Պարգևները և կոչումները՝

ԱՄՆ-ի կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1998)

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Համագործակցություն» շքանշան (2001)

Օրթոդոքս եկեղեցու Սուրբ Անդրեասի շքանշան (2001)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում