ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերում փոփոխությունների փաթեթը, որը միտված է մշտական հանձնաժողովների հաշվետվողականության բարձրացմանը, խորհրդարանական վերահսկողության գործիքների հստակեցմանը, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների դերի և արդյունավետության բարձրացմանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգմավոր Շաքե Իսայանն ասաց, որ ԱԺ հերթական նիստերը նախատեսված են ոչ միայն օրենսդրական նախաձեռնություններ քննարկելու, այլ նաև սահմանադրական մարմիններում ներկայացված թեկնածուներին ընտրելու համար:
«Ուստի մենք կարծում ենք, որ հերթական նիստերը լրիվ բավարար են և արտահերթ նիստերի անհրաժեշտություն չենք տեսնում, ուստի մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու»,- ասաց նա:
Այսպիսով՝ նախագիծը ընդունվեց 81 կողմ, և 19 դեմ ձայնով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում