AM | RU
USD
EUR
RUB

Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, FacebookԱպաշնորհության և հանցավոր անգործության հետևանքով 252 մարդու մահվան պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ Հայաստանի քաղաքացին պետք է ցանկանա և պահանջի (!!!), որ պետական պաշտոնյան բարձր աշխատավարձ ստանա` պայմանով, որ կոռուպցիոն բուրգ երկրում չպետք է լինի: Պատկերացնու՞մ եք` ինչ է ասում: Սա ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է, որովհետև ծխախոտի, ադամանդի ու զենքի մաքսանենգության հետ առնչություն ունեցող Նիկոլ Փաշինյանը խոսում է կոռուպցիոն բուրգից հերիք չէ, դեռ մի բան էլ խոսում է պետական կառավարման բոլոր, կրկնում եմ` բոլոր ոլորտները ձախողած ու տապալած իր անպիտանների խմբակի աշխատավարձերի բարձրացումից:

Բարոյականության հետ ակնհայտ խնդիրներ ունեցող Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ` Հայաստանի քաղաքացին պետք է պահանջի, որ օրինակ` Տաթևիկ Ռևազյանը բարձր աշխատավարձ ստանա` հայկական քաղավիացիան ոչնչացնելու և եվրոպական սև ցուցակ գցելու համար: Զոհրաբ Մնացականյանը պետք է բարձր աշխատավարձ ստանա` Արցախը փուլային տարբերակով Ադրբեջանին հանձնելու բանակցություններ վարելու համար: Արայիկ Հարությունյանը պետք է բարձր աշխատավարձ ստանա` երկու տարվա ընթացքում ԵՊՀ ռեկտորի ընտրություն կազմակերպել չկարողանալու համար: Արսեն Թորոսյանը բարձր աշխատավարձ պետք է ստանա` առողջապահական համակարգը պայթեցնելու և 252 ՀՀ քաղաքացու գլուխ ուտելու համար: Տիգրան Ավինյանը պետք է բարձր աշխատավարձ ստանա` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ստեղծված պարետատան աշխատանքը հրաշալի կերպով տապալելու համար: Հայաստանի քաղաքացին պետք է պահանջի, որ Նիկոլ Փաշինյանն իր ընտանեկան նաֆարով հանդերձ` աներձագով, եղբոր տղայով, կնոջ վարսավիրով, բարձր աշխատավարձ ստանա` երկիրը ատելության դժողքի վերածելու, տնտեսությունը պայթեցնելու և «կիրթ ու կառուցողական» Ալիևի կոշիկները լիզելու համար: Բախտներս բերեց, որ ժողվարչապետն ամաչեց ասել, որ պետությունն արտասահմանյան գործակալների որջ դարձնելու համար պետք է հարկատուների գումարներով բարձր աշխատավարձ ստանա նաև Լարիսա Մինասյանը:

Երկրորդ կարծիք լինել չի կարող. Նիկոլ Փաշինյանի ստեղծած «թուլեքի թագավորությունը» ժամ առաջ պետք է ապամոնտաժել: Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող: Կրկնում եմ` Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանի Հանրապետություն լինել չի կարող:

#Հրաժարական_տուր

#Փրկիր_կյանքեր

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մահացել է Կարեն Վարդանյանը Թորոսյանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը․ Արփինե Հովհաննիսյան Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան «Իրատես». Քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները «Ժողովուրդ»․ Կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը ևս չեն փրկում գյուղոլորտը «Ժողովուրդ»․ Ինչու «Ընդերքի մասին» օրինագիծը հանվեց օրակարգից «Իրատես». «Անգլուխ» նախարարությամբ ավելի հեշտ է ուզածին հասնել. հարցեր են առաջանում «Ժողովուրդ»․ Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում. գույքահարկի մասին «Իրատես». Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին «Փաստ». «Իմ քայլում» սկսել են միմյանց նկատմամբ դեմարշներ ու ֆեյքային գրոհներ կազմակերպել «Հրապարակ». Ո՞վ է վարչապետը` Թորոսյանը, թե Փաշինյանը. դժգոհության ալիք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan