AM | RU
USD
EUR
RUB

Արտակարգ դրությունը կերկարացվի. Նիկոլ Փաշինյան

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Հայաստանում կորոնավիրուսային վիճակը շարունակում է մնալ լարված, բայց, այնուամենայնիվ, շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ մենք իրավիճակի որոշակի կայունացում ունենք։ Այս մասին ճեպազրուցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց այս հանգամանքը մեզ ոչ թե պետք է թուլացնի, այլ ընդհակառակը՝ պետք է ավելի բարձրացնի մեր զգոնությունը: Ըստ էության, մեր բանաձևը կրկին մնում է մեկը՝ մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության մեծացումը` հակահամաճարակային կանոնների պահպանման առումով», - ասաց վարչապետը։

Նա հորդորեց քաղաքացիներին՝ առօրյա կյանքում և ընդհանրապես պահել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և սոցիալական հեռավորություն պահպանել։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վերջին շրջանում դեպքեր են եղել, երբ համաճարակի բռնկում է տեղի ունենում հուղարկավորության, հոգեհանգստի արարողությունների ժամանակ։

«Շատ կարևոր եմ համարում հանրային աջակցությունն այս առումով և ուզում եմ, որ բոլոր սգակիր ընտանիքները կամ պսակադրություն ունեցող ընտանիքները համագործակցեն ոստիկանության և ՏԻՄ հետ, որպեսզի այս իրավիճակում հասնենք հակահամաճարակային կանոների պահպանման արդյունավետությանը»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հավանակություն կա, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի և բավականին մեծ է այդ հավանականությունը:

«Բավականին մեծ հավանականություն կա, որ արտակարգ դրության ռեժիմը կերկարձգվի:Այո, արտակարգ դրությունը կերկարացվի»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետն ավարտվում է հունիսի 13-ին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս
Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 11 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Մելիքյան Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես նախկին չեմ, ես ապագա եմ. Բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց Մոսկվա-Երևան չվերթների մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխությունը Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը Հունաստանի բանակը մարտական պատրաստության է բերվել Էգեյան ծովում թուրքական նավերի տեղակայման պատճառով Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Մահացել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարի տեղակալը Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում. Ոսկանյան Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan