Եղիշե Չարենց. Դաշտեր ու դաշտեր…
11/06/2020 22:10

Նմանատիպ
Դուրսը, հեռվում – դաշտեր ու դաշտեր:
Երկինքը – կապույտ, արևոտ, անհուն:
Ամպի պես կախված օրորվում է դեռ
Կյանքը աշխարհում:
Դաշտեր ու դաշտեր: Ու արևը – վառ:
Եվ կյանքը – անտես: Զգում եմ, որ ես
Դուրս կգամ հիմա, կընկնեմ ճանապարհ:
Մի՞թե չգիտես:
Կգնամ մենակ: Կյանքում, աշխարհում:
Եվ մի իրիկուն կմթնի ուղին:
Ու կվերջանա երկրային հեռուն –
Ճանապարհը հին:
1916
Հետևեք մեզ նաև Telegram-ում