Այս իշխանությունների համար արտակարգ դրությունն ընդդիմադիրների միջոցառումները խոչընդոտելու համար է. Նարեկ Սամսոնյան

Այս իշխանությունների համար արտակարգ դրությունն ընդդիմադիրների միջոցառումները խոչընդոտելու համար է. Նարեկ Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին ոստիկանությունից ազատ արձակեցին, նրա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն բերման ենթարկելու որևէ պատճառ չի եղել.

«Ինձ ու Արսեն Բաբայանին ազատ արձակեցին ետևի մուտքից: Բերման ենթարկելու որևէ հիմնավոր պատճառ չկա:

Ըստ էության հերթական անգամ ապացուցվում է, որ այս իշխանությունների համար արտակարգ դրությունը ընդամենը ընդդիմադիրների միջոցառումները խոչընդոտելու համար է: Մենք հավաք չէինք անում, բայց մեզ բերման ենթարկեցին:

Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում և նրա հետ համաձայնացնելուց հետո նոր մեզ բերման ենթարկեցին: Մենք ոչ մի կոչեր չենք հնչեցրել և հիմա էլ չենք հնչեցնում: Մենք մի մարդու քմահաճույքների և բռնապետոթյան տակ ենք և կոչ անելու կարիք չկա ընդամենը պետք է լինել ընդդիմություն այս իշխանությանը և վերջ»,– նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում