Տիկնայք և պարոնայք, էս ի՞նչ եք անում. քաղաքագետ
16/06/2020 13:05
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Այն ինչ տեղի է ունենում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որքան ապօրինի, նույնքան էլ օրինաչափ է։ Նայում եմ հիմա խորհրդարանում ընթացող քննարկումները ու հասկանում, որ ոչ ոք, ոչ մի հետևություն չի արել երկրում տեղի ունեցած փոփոխություններից։ Մի կողմից դատարկ խոսքեր են հնչում, իբրև թե այս ամենը զուտ իրավական և ոչ թե քաղաքական գործընթաց է, մյուս կիղմից՝ անհասկանալի «փաստարկներ» հին ու նոր Հայաստանի մասին։ Իսկ մարդիկ փողոցներ են փակում, բերման ենթարկվում՝ հընթացս վարակվում կորոնավիրուսային հիվանդությամբ։
Սա ի՞նչ է։ Հասկանու՞մ են իշխանությունները, թե ինչ են անում։ Հասկանու՞մ է խորհրդարանական ընդդիմությունը, թե ում հետ գործ ունի։ Տիկնայք և պարոնայք, էս ի՞նչ եք անում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում