Արթուր Վանեցյան. Եկել եմ դատարան՝ քաղաքական համերաշխություն հայտնելու Ծառուկյանին

Արթուր Վանեցյան. Եկել եմ դատարան՝ քաղաքական համերաշխություն հայտնելու Ծառուկյանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի շենքի մոտ եկավ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Այսօր այստեղ եմ քաղաքական համերաշխություն հայտնելու Գագիկ Ծառուկյանին։ Երեկ երեք կուսակցությունների տարածած հայտարարության մեջ տեղի ունենոցի գնահատականները տրված են»,– լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործն ունի քաղաքական ուղղվածություն, փորձ է արվում լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին։

«Գլխավոր դատախազը ներկայացրեց մեղադրանքները, որևէ կերպ չկարողացավ ինձ համոզել, որ այն հիմնավոր է, չկա ցուցմունք, չկան ապացույցներ։ Այն, ինչ հրապարակվել է, հիմք է տալիս ասել, որ բացակայում է հիմնավոր կասկածը»,- ասաց նա։

Նշենք, որ դատարանի դիմաց են նաև ՀՅԴ, «Մեկ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները։

Հիշեցնենք, դատավոր Ռոբերտ Պապոյանը քննում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։

Այստեղ են Ծառուկյանի կուսակիցները, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ, ԲՀԿ համախոհներ։ Դատարանի շենքի մոտ են բերվել մեծ թվով ոստիկաններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում