Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը կշարունակվի վաղը. (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը կշարունակվի վաղը. (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.amԳագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդության քննությունը դատարանը կշարունակի վաղը՝ ժամը 16:30-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Ժամանակ ենք խնդրել գործին լիարժեք ծանոթանալու համար։ Վաղվա նիստից հետո, ըստ իրավիճակի, մեկնաբանություններ կտանք։ Այս պահին որևէ տվյալ չունենք գործի նյութերից հստակ տեղեկատվություն հայնելու համար։ Ըստ էության՝ քննություն տեղի չի ունեցել», – ասաց նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում