Թուրքիան ավելացրել է ռազմական ծախսերը

Թուրքիայի ռազմական ծախսերը վերջին 6 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20 անգամ ավելացել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական aykiridogrular.com կայքը:

2013 թվականի հունվարից թուրքական իշխանությունները ռազմական ծախսերի համար արդեն իսկ օգտագործել են 9 միլիարդ թուրքական լիրա (ավելի քան 4 միլիարդ ԱՄՆ դոլար): Շատերը կարծիք են հայտնում այն մասին, որ նման կերպ Էրդողանի գլխավորած կառավարությունը պատերազմական նախապատրաստություններ է տեսնում:

Ռազմական ծախսերի ավելացման վերաբերյալ տվյալներն ավելի մտահոգիչ են դառնում այն պատճառով, որ ծախսերը սկսել են ավելի մեծ թափով իրականացվել թուրք-քրդական հաշտեցման գործընթացի սկսվելուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում