«Իրավունք». Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բոլորովին վերջերս Երևանի «Երազ» թաղամասում բնակարան է գնել

«Իրավունք». Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բոլորովին վերջերս Երևանի «Երազ» թաղամասում բնակարան է գնել

«Թերևս 2018-ի իշխանափոխության կարևորագույն խոստումներից մեկն էլ շվայտ կյանքի և ճոխությունների մերժումն էր: Այժմյան վարչապետ, նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում էր, որ «նոր Հայաստանում» հատկապես պետական պաշտոնյաներն իրավունք չունեն իրենց ճոխություններ թույլ տալ:

Նախկինում անգամ լուրեր էին շրջանառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին արգելել է Հայաստանի սահմաններից դուրս հանգստանալու գնալ: Ինչ խոսք, այսօրինակ քայլերը սկզբնական շրջանում գուցե շատերին հրապուրիչ թվային, սակայն ամեն հնարովի և արհեստական բան ուշ թե շուտ մի օր ավարտվում է:

Մեր ունեցած տեղեկություններով` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բոլորովին վերջերս Երևանի «Երազ» բնակելի թաղամասում բնակարան է գնել»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում