ԱԺ-ի կողմից երեկ ընդունված օրենքը ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա չի տարածվում

ԱԺ-ի կողմից երեկ ընդունված օրենքը ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա չի տարածվում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Այդ փոփոխությունն ինձ չի կարող վերաբերել, քանի որ ես պաշտոնավարում եմ 2014 թվականի օգոստոսից: Իսկ եթե ավելի հստակ լինենք՝ հոկտեմբերի 1-ից, քանի որ պարտականությունների կատարմանն անցել եմ այդ օրվանից»: Այս մասին ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ խոսելով ԱԺ-ի կողմից ընդունված նախագծի մասին:

Դիտարկմանը, որ փաստացի հաշվվում է նաև նախկինում եղած փորձը, դատավորը նշեց, որ դա թողնում է լրագրողների տրամաբանությանը. «Ես գտնում եմ, որ շարունակելու եմ պաշտոնավարել, ինձ վրա այդ նորմը չի տարածվում։ Ես համոզված եմ, որ այս նախագիծը ինձ վրա չի ազդում»:

Հարցին, թե ինչպես է պատրաստվում վիճարկել, եթե ամեն դեպքում որոշվեց, որ ինքը պետք է գնա, Գյուլումյանը պատասխանեց՝ չի կարծում, որ հարցը դրան կհասնի:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում