Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ

Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Կառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում 52 հարց է, որից 45-ը չզեկուցվող, 5-ը գաղտնի, 2-ը զեկուցվող հարցեր են։

Օրակարգում ներառված են հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին՝ կորոնավիրուսի արդյունքում ունեցած տնտեսական դժվարություններին դիմագրավելու համար 76,5 միլիոն դրամ է տրամադրելու մասին, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, Կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու կարգը սահմանելու մասին, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լիազոր մարմնին լիազորություններ վերապահելու մասին հարցեր և այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում