Մեզանից գաղտնի բանակցություններ են ընթանում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ. քաղաքագետ

Մեզանից գաղտնի բանակցություններ են ընթանում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, FacebookԲա…., մի քանի օր առաջ գրել էի, որ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ մրցաշրջանն է սկսվում:

Թուրքերը Արաքսի վրա կամուրջ են սարքում, Ցեղասպանության հանձնաժողով են ստեղծել: Նիկոլը Արցախի ղեկավարներին ընտրված ներկայացուցիչ է կոչում, Արցախի դրոշը չեն օգտագործում Արցախի ընտրված ներկայացուցիչ հետ հանդիպումների ժամանակ, դեպի Թուրքիա ճանապարհ են սարքում, պետական ինստիտուտներն են քայքայում տնտեսության հետ միասին, հասարակությանը պառակտում են, որ X պահին մենք թշնամացած մասերի բաժանված լինենք, տնտեսական ճգնաժամն էլ մեզ ստիպի «հացն» ընտրել։ Արցախի ընտրված ներկայացուցիչին էլ առաջարկում են վերադառնալ «Պատերազմ և Խաղաղության» հոդվածին ….  

Պարզ է, որ այդ ամենը Ղարաբաղի հետ մի փաթեթի մեջ է: Ու պարզ է, որ մեզանից գաղտնի բանակցություններ են ընթանում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:

Նաև սկսվում է բացահայտվել «Հեղափոխության» ողջ սպիտակեղենը։

Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում