Մեզանից գաղտնի բանակցություններ են ընթանում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ. քաղաքագետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Բա…., մի քանի օր առաջ գրել էի, որ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ մրցաշրջանն է սկսվում:
Թուրքերը Արաքսի վրա կամուրջ են սարքում, Ցեղասպանության հանձնաժողով են ստեղծել: Նիկոլը Արցախի ղեկավարներին ընտրված ներկայացուցիչ է կոչում, Արցախի դրոշը չեն օգտագործում Արցախի ընտրված ներկայացուցիչ հետ հանդիպումների ժամանակ, դեպի Թուրքիա ճանապարհ են սարքում, պետական ինստիտուտներն են քայքայում տնտեսության հետ միասին, հասարակությանը պառակտում են, որ X պահին մենք թշնամացած մասերի բաժանված լինենք, տնտեսական ճգնաժամն էլ մեզ ստիպի «հացն» ընտրել։ Արցախի ընտրված ներկայացուցիչին էլ առաջարկում են վերադառնալ «Պատերազմ և Խաղաղության» հոդվածին ….
Պարզ է, որ այդ ամենը Ղարաբաղի հետ մի փաթեթի մեջ է: Ու պարզ է, որ մեզանից գաղտնի բանակցություններ են ընթանում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:
Նաև սկսվում է բացահայտվել «Հեղափոխության» ողջ սպիտակեղենը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում