AM | RU
USD
EUR
RUB

Պահանջում ենք ՀՀ կառավարությանը զերծ մնալ նման անհիմն և քայքայիչ գործելաոճից

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒLԻՍԻ, Times.am«Ազգային օրակարգ» կուսակցությունը հրապարակել է կուսակցության խորհրդի անդամներ Նունե Ամիրյանի, Իգոր Զարգարյանի, Աշոտ Ղազարյանի վերլուծությունը առողջապահության նախարարության մշակած նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է արտակարգ դրության պայմաններում բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցել առողջապահության նախարարությանը: Ըստ հեղինակների, սրա իրական նպատակը ոչ թե արդյունավետ կառավարումն է, այլ՝ բժշկական կենտրոնների ղեկավարներին փոխելը:

Վերլուծությունը՝ ստորև.

«Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջի 24.06.2020թ. գրառման՝ առողջապահական համակարգը արտակարգ դրության պայմաններում պետք է կունենա կենտրոնացված կառավարում: Այս նպատակով նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակել արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ներդնելու վերաբերյալ:

Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։

Փոփոխության համաձայն՝ առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենանա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի ցուցումները, որպեսզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը: Նմանատիպ կարգավորում նախատեսված է ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով, սակայն այն նախատեսված է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների պայմաններում բուժհաստատությունների աշխատանքի կազմակերպման համար։

Բուժհաստատությունները և բուժսպասարկող անձնակազմը ստեղծված իրավիճակում ցուցաբերել և ցուցաբերում են բարձր պատասխանատվություն և հավատարիմ են իրենց երդմանը, անկախ վարձատրությունից, իսկ վարձատրությունը շատ դեպքերում ուշացվել է կառավարության կողմից։ Անհրաժեշտ է, որ կառավարությունը չսահմանափակվի միայն բանավոր շնորհակալությամբ և բուժաշխատողների անձնուրաց աշխատանքը խրախուսի նաև ֆինանսապես, մանավանդ որ համավարակը տարածվում է արդեն չորս ամիս և բուժաշխատողները համավարակի դեմ պայքարը սկսել են ավելի շուտ, քան այդ մասին հայտարարել է կառավարությունը և ձեռնարկել կոնկրետ միջոցառումներ:

Վարչապետը իր վերջին ելույթում նշեց, որ Հայաստանը համավարակի տարածման առումով անցել է աշխարհի շատ և շատ երկրների: Իսկապես, Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվարկով վարակիրների թվով գտնվում է աշխարհի երկրների վատթարագույն առաջին տասնյակում, իսկ մահացիությունների թվով՝ վատթարագույնն է տարածաշրջանում: Սա կարծես քայքայել է ներկայիս իշխանավորների առանց այն էլ թերի գործառնական հնարավորությունները, սակայն երկրում համավարակի այս խայտառակ բարձիթողի վիճակի համար պատասխանատու կառույցը մտադրություն ունի հիմա էլ ընդլայնել իր գործունեության սահմանները, տարածելով այն երկրի բոլոր առողջապահական հիմնարկների վրա։

Կարելի է ենթադրել, որ նշված գործընթացով նրանք փորձելու են իրականացնել առավել արդյունավետ կառավարում մեկ կետից, սակայն գործող իշխանությունը, որը «հաջողությամբ» տապալել է համավարակի դեմ պայքարը, իրականում հիմա էլ կփորձի իրականացնել սեփականազրկման գործընթացներ առողջապահական համակարգում՝ արդարացնելով իր լրջագույն բացթողումները ոչ պետական բուժհաստատությունների «վատ» կառավարման հետ: Եվ դա արվում է այն օրերին, երբ մեր առողջապահական համակարգը, բուժհաստատությունները՝ անկախ պատկանելիությունից, քրտնաջան, առանց խնայելու սեփական աշխատակիցների առողջությունը, օրնիբուն պայքարում են համավարակի դեմ:

Մեր կարծիքով, նախարարության իրական շարժառիթը ԲԿ ղեկավարներին փոխելն է։ Մասնավոր բուժհաստատությունները պատրաստակամ են եղել նախարարության հետ համագործակցել, նույնիսկ հայտեր են ներկայացրել, օրինակ՝ Պետական բժշկական համալսարանի կլինիկական հիվանդանոցը, սակայն առողջապահության նախարարությունը հայտերը թողել է անպատախան։ Դա փաստում է, որ ԱՆ նպատակը ոչ թե առողջապահության որակի բարձրացումն է, այլ միայն հաստատություններին և հաստապես նրանց կառավարիչներին հսկողության տակ պահելը, յուրատեսակ «վեթթինգի» իրականացումը:

Առողջապահության նախարարության այս քայլը առնվազն ի չիք է դարձնում բուժաշխատակիցների անձնուրաց պայքարը: Փորձ է արվելու սեպ խրել արդեն իսկ ձևավորված բժշկական կոլեկտիվների մեջ՝ նախապատրաստելով նրանց սեփականության հետագա վերաբաշխման գործընթացին: Դրա արդյունքում կլինեն կրճատումներ, որակյալ բուժանձնակազմի արտահոսք, և մեծ հավանականություն, մեր լավագույն բուժաշխառայողները իրենց արժանավայել աշխատանք կգտնեն արտագաղթի միջոցով, լրացնելով այլ երկրների բժշկական աշխատողների թափուր հաստիքները:

Իրականում, համավարակի դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման համար հարկավոր է համախմբել պրոֆիլային բուժհաստատությունների ուժերը, առանց միանձնյա հսկողության տակ վերցնելու մասնավոր բուժհաստատությունները: Համավարակի զսպման համար անհրաժեշտ է գործարկել նոր մարտավարություն, հենված արդեն իսկ կուտակված լավագույն միջազգային փորձի վրա, մասնավորապես՝ մեծաքանակ թեստերի ձեռք բերում և բնակչության հնարավոր լայնածավալ թեստավորման անցկացում, վարակի տարածքային օջախների խստագույն մեկուսացում, հանրային տարածքների ախտահանում, ճանաչված բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ նորագույն առողջապահական տեխնոլոգիաների և մեթոդների կիրառում, բժշկական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնում, իսկ եղածի ամբողջական և առավել արդյունավետ օգտագործում, պետության կողմից սոցիալական բոլոր խոցելի խմբերին առողջապահական ծառայությունների և կենսաապահովման միջոցների անվճար տրամադրում։ Մինչև այժմ, կառավարությունը ձախողել է այս աշխատանքը, և մասնավոր բուժհաստատությունների նկատմամբ վերահսկողություն հասատատելը որևէ կերպ չի բարելավելու իրավիճակը, ինչպես չբարելավեց հեռախոսային զանգերի միջոցով տեղորոշման աղմուկ հանած նախաձեռնությունը։

Հաշվի առնելով վերոնշյալը, պահանջում ենք ՀՀ կառավարությանը զերծ մնալ նման անհիմն և քայքայիչ գործելաոճից՝ զերծ մնալով «կուլալաթափության» գործընթացից, որը թիրախավորում է ամենամարդասիրական ոլորտը: Չքանդել ամեն ինչ, չստեղծելով ոչինչ, բոլոր բնագավառները հերթով վերածելով «Իմ քայլի» կուսակցական ստորաբաժանմունքների: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու տեղի ունեցող գործընթացները և պատրաստակամ ենք բազմակողմանի աջակցություն տրամադրել բժշկական հանրությանը՝ իրենց օրինական շահերի պաշտպանության հարցում»:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներ

Լրահոս
Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan